ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ զորավարժություններ են անցկացնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն և Իսրայելը հունվարի 23-ին սկսել են իրենց երբևէ ամենամեծ համատեղ զորավարժությունները՝ չնայած Իսրայելի նոր կառավարության կազմի վերաբերյալ մտահոգություններին: Այս մասին հայտնում է CNN-ը։

Juniper Oak կոչվող զորավարժություններին կմասնակցեն 100 ամերիկյան ինքնաթիռներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և տանկերներ, ինչպես նաև 42 իսրայելական ինքնաթիռ։ Զորավարժությունները կընդգրկեն «պատերազմի բոլոր ոլորտները, ներառյալ տիեզերական և էլեկտրոնային պատերազմները»: ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցի մոտ 6,5 հազար ամերիկացի զինվորական, ինչպես նաև ավելի քան 1,1 հազար իսրայելցի զինվորական։

Գերատեսչության ներկայացուցիչը խոստովանել է իսրայելական ձևավորվող կառավարության հետ տարաձայնությունների հավանականությունը, որում ընդգրկված են «ուլտրաազգայնական և ծայրահեղ կրոնական» կուսակցություններ, բայց միևնույն ժամանակ ընդգծել է անվերապահ աջակցությունն Իսրայելին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular