ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստծո ստեղծած և պահած ժողովրդին բարոյազրկել, կոտրել, հայրենազրկել ու վերացնելը հնարավոր չէ. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսպես շարունակվելու դեպքում` Երևանում պայթելու է համաժողովրդական ցասումը: Անդառնալի զայրույթի են հասցնում մարդկանց: Մի մասն անկարողությունից քիչ է մնում լաց լինի, մեծ մասն անթաքույց հայհոյում ու անիծում է: Վերահաս վտանգի, անորոշության ու անտերության զգացողություն է օդում կախված: Խուլ ու բաղաձայն դժգոհություն է հասունանում:
 
Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է: Նիկոլիզմին պաշտպանող ցնդաբանություններն ավելի են բարկացնում մարդկանց` խորացնելով և սրելով դժգոհությունները: Լայն հասարակության համար, նրանց խաբեություններն այլևս պատրանքներ չեն ստեղծում:
 
Ուժային կառույցներում և պետական ապարատում մարդիկ մտովի կանգնել են երկու ընտրության առջև` ամսվա աշխատավա՞րձ, թե՞ երաշխավորված Հայրենիք: Մի կողմից տեսնում են «իշխանությունների» գործունեության հետևանքով պետության ու ժողովրդի գլխին կուտակված փորձանքները, մյուս կողմից` ստիպված են լռել ու սպասել: Այնինչ այդ համբերության բաժակն էլ է լցվում:
 
Արցախում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում մարդիկ դեռ լուռ համբերում են, բայց դա էլ սահման ունի: Ամենօրյա վտանգի մեջ ապրող մարդուն չե´ս կարող համոզել, որ նա համակերպվի վտանգի պատճառի հետ (նիկոլիզմ): Մարդիկ հիմար չեն, ամեն բան տեսնում ու հասկանում են:
 
Բիզնեսմենը, ուսուցիչը, բժիշկը, հողագործը, շինարարը, արհեստավորն ու ուսանողն ապագայի համար տեսլական չունեն: Ոչ ոք չգիտէ, թե ի՞նչ է սպասվում իրեն այսպես շարունակվելու դեպքում: Բոլորն ասում են, որ դրական սպասելիքները վաղուց հոդս են ցնդել:
 
Մարդկանց որոշ մասը, որ մտածում էր Հայաստանը լքելու և Սփյուռքի շարքերը համալրելու մասին, այժմ հասկանում է, որ ներկայիս աշխարհում դա էլ լուծում չէ և հղի է նոր դժվարություններով ու անորոշություններով...
 
Հայն արթնանում է: Հայի գենը նորից գլուխ է բարձրացնում ընդդեմ ներքին ու արտաքին թշնամիների: Հայը կրկին իր մեջ ուժ է փնտրում, և գտնելու է ու բռունցքվելու է` ինչպես Սարդարապատում էր, Արցախում էր, երկրաշարժի պատճառած մեծ աղետի օրերին էր...
Աստծո ստեղծած և պահած ժողովրդին բարոյազրկել, կոտրել, հայրենազրկել ու վերացնելը հնարավոր չէ´: Հարյուր Նիկոլ էլ լինի` չի´ ստացվելու:
 
Վերածնունդ լինելու´ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular