ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի մահը հնարավոր չէ թաքցնել. Ֆեյգին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ռուս դիկտատոր Վլադիմիր Պուտինի մահը ներկայիս իրավիճակում հնարավոր չէ թաքցնել. նրա շրջապատում ավելի շատ մարդիկ կան, ովքեր կցանկանային միանգամից «տարածել» այս տեղեկությունը»։ Նման կարծիք է հայտնել ռուս իրավապաշտպան Մարկ Ֆեյգինը OBOZREVATEL-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա՝ Պուտինի մահով կփլուզվի իշխանության ողջ բուրգը։ Սա ձեռնտու չէ «բռնապետին շրջապատած մի քանի մարդկանց»։

«Եթե Պուտինը մահանա, այնքան շատ մարդիկ, նույնիսկ նրա շրջապատում, շահագրգռված կլինեն, որ այս ճշմարտությունը հայտնի դառնա, որ հակառակով հետաքրքրվածները չեն կարողանա պահել այդ գաղտնիքը։ Այսօրվա թվային աշխարհում այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Այո, մեկին, ով հասկանում է, որ Պուտինի մահով ամբողջ իշխանական բուրգը կփլուզվի, կարող է ձեռնտու լինել թաքցնել դա և համոզել բոլորին, որ Պուտինը երկրում է, բունկերում կամ մեկ այլ տեղ, և ինքն է իշխում նրա փոխարեն»,- ասել է Ֆեյգինը։

Իրավապաշտպանը, սակայն, վստահ է, որ Պուտինի շրջապատում բավականաչափ մարդիկ կան, ովքեր «կենսականորեն հետաքրքրված են նրա մահով, որպեսզի այս ամբողջ խավարը բացվի, ու նրանք ապրեն իրենց կյանքով»։ «Ուստի բացարձակապես անհնար է թաքցնել նման տեղեկությունը, ստիպել բոլորին հավատալ առասպելական Պուտինի գոյությանը»,- հավելել է Ֆեյգինը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular