Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նոր պայմաններ է առաջ քաշել Բերձորի միջանցքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «մոտ ժամանակներս Լաչինի միջանցքի շուրջ հարցը կկարգավորվի»։ «Երեկ կամ նախօրեին հանդիպում է կայացել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հարցը կկարգավորվի»,- ասել էր Լավրովը։

Լավրովի հայտարարությունից հետո ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ասաց, որ հանդիպումն իսկապես կայացել է, բայց հայկական կողմը չի համաձայնել Բաքվի պահանջներին։

Ինչո՞ւ է Լավրովն այդքան վստահ խոսել մոտալուտ հանգուցալուծման մասին։ Հունվարի 18-19-ը Եվրախորհրդարանը քննարկել և ընդունել է Բերձորի միջանցքի վերաբերյալ զեկույց և առանձին բանաձև, որում մատնանշվում է Ռուսաստանի ապակառուցողական դերը, ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատի ներքո միջազգային զորքերով փոխարինելու անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ներառյալ ինքնորոշման սկզբունքը, և միջազգային կազմակերպությունների համար Արցախ մուտքի ապահովումը։

ՌԴ-ն միջանցքի ռեժիմը սկսել է փոխել անցյալ տարվա ամառվանից, իսկ ներկայիս արգելափակումը միջանցքի կարգավիճակի լուծարման քայլ է։ Ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը. Լավրովն ասել է, որ Ռուսաստանը «պարզ բան է առաջարկել. ռուսական զորակազմը լիազորված է եռակողմ համաձայնագրով վերահսկել երթևեկությունը, և նա ունի բոլոր հնարավորությունները ստուգելու յուրաքանչյուր մեքենա՝ արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացառման համար»։

Ռուսաստանն առաջարկում է անցակետ դնել՝ բոլոր բեռները և անձնագրային ռեժիմը ստուգելու համար։ Մինչեւ դեկտեմբերի 12-ը ռուսները ստուգում էին միայն հայկական անձնագրի առկայությունը եւ գրանցում ռուսական անձնագրերով ուղեւորներին։ Այլ երկրների անձնագրեր ունեցող քաղաքացիներին թույլ չէին տալիս անցնել, բեռները չէին ստուգվում։

Հիմա, ինչպես ասում են ականատեսները, նույնիսկ Կարմիր Խաչի մեքենայով անցնելիս Բաքվի «բնապահպանները» ստուգում են բոլորին, ընդ որում՝ ինչ-որ մեծ ցուցակով։ Հիշեցնենք, որ միջանցքի բացման համար Բաքվի «պայմաններից» մեկը նրանց կողմից ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց արտահանձնումն ու նույնականացումն է։ Թե ովքեր են ընդգրկված այս ցուցակներում, հայտնի չէ։ Ռուսներն, ըստ երեւույթին, պատրաստ են ստանձնել այդ առաքելությունը և հայերին հանձնել Բաքվին «ըստ ցուցակի»։ Ռուսները 1980-ականների վերջին-90-ականների սկզբին դա արդեն արել են Արցախում։

Կա ևս մեկ խնդիր. միջազգային հանրության ակտիվացման ֆոնին ռուսների համար կարևոր է Արցախ չթողնել «օտարներին»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ի , ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, այժմ՝ ԵՄ դիտորդներին: Լավրովը նույն ասուլիսում նշեց, որ հայկական կողմը գերադասում է ԵՄ-ում երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների տեղակայման շուրջ բանակցություններ վարել։

Հայկական կողմը պատրա՞ստ է ռուսների պայմաններով միջանցք բացել՝ անցակետի տեղադրմամբ, որտեղ կստուգեն բոլոր ապրանքները, անձանց ու կարգելեն միջազգային կազմակերպությունների մուտքը։

Մինչեւ հիմա ռուսները վախեցնում էին նրանով, որ Եվրոպան ուզում է հայերին հանձնել Բաքվին, իսկ ռուսները փրկում են։ Եվրախորհրդարանի բանաձեւը դարձավ Եվրոպայի դիրքորոշման եւս մեկ ապացույց՝ էլ ավելի ցցուն դարձնելով ռուսական «խաղաղապահության» էությունը։

Lragir.am

«Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Ամենադիտված