ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին ծիծեռնակները. ինչպե՞ս են թռնում Փաշինյանի թիմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո փաշինյանական վարչախմբի ավելի խելացի ներկայացուցիչները հեռացան իրենց պաշտոնյաներից, որպեսզի չկրեն պատերազմի և պարտության պատասխանատվությունը։

Եղան նաև որոշները, որոնք դիվանագիտական աշխատանքի անցան և, համենայնդեպս, զգուշություն ցուցաբերելով հեռացան Հայաստանից՝ ֆորս-մաժորային իրավիճակում հանրության և ընդդիմության ոտքի տակ չընկնելու համար։

Արդյունքում Նիկոլ Փաշինյանը խայտառակ, ապիկար և անգրագետ մի հավաքածու տարավ օրենսդիր և գործադիր մարմիններ, այնքան, որ նույնիսկ առանցքային մի շարք հանձնաժողովներում չէին կարողանում համապատասխան կրթություն ունեցող որևէ անձի նախագահ նշանակել։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ ի վերջո հանձնաժողովի նախագահ նշանակեցին Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար «Դիջեյ Էդոյին»՝ Էդուարդ Աղաջանյանին։

Վերջինս արդեն իսկ հասցրել է մի ամբողջ շարք սկանդալային և անհեթեթ հայտարարություններ անել և լրջորեն խաթարել Հայաստանի միջազգային վարկը։ Այժմ էլ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը որոշել է ընդհանրապես հեռանալ Հայաստանից և լքել գործող իշխանության կազմը։

Նրա այս որոշմանը նպաստել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունը։ «Դիջեյ Էդոն» ՔՊ հիմնադիր անդամներից է և մինչ վերջին ընտրությունը մշտապես եղել է վարչության անդամ, իսկ վերջին ընտրություններում խայտառակ ցածր ցուցանիշ էր գրանցել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, թե ցանկանում է ընդհանրապես դնել պատգամավորական մանդատը և հեռանալ արտերկիր՝ իրեն ավելի հոգեհարազատ գործով զբաղվելու։ Ի տարբերություն փաշինյանական ռեժիմի, նախկին սոված և փաբերից դուրս եկած ներկայացուցիչների, Աղաջանյանը, նշենք, բավական ապահոված ընտանիքից է, նրա ընտանիքը բաժնեմաս ունի «Զիգզագ» խանութների ցանցում և Աղաջանյանը ոչ պատգամավորական աշխատավարձի և ոչ էլ հնարավոր ատկատների կարիքը չունի, ընդամենը փորձում է ազատվել Նիկոլ Փաշինյանի հետ երկիրը խայտառակ ծանր իրավիճակի հասցնելու պատասխանատվությունից։

Նա արդեն իսկ հրաժարվել է տարբեր միջազգային կազմակերպություններում և միջխորհրդարանական խմբերում ներկայացվածությունից, առաջիկայում էլ դնելու է մանդատը։

«Քաղաքացիական պայմանագիրն» այս օրերին փորձում է որևէ մեկին նշանակել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Մարիա Կարապետյանին «Քաղաքացիական պայմանագիրը» կտրականապես չի ուզում տեսնել այդ պաշտոնում և արդեն իսկ դեմ է քվեարկել, իսկ այլ թեկանածու ՔՊ-ն պարզապես չունի։

Մարիաննա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular