ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Շվեդիայի դեսպանին՝ Ստոկհոլմում նախատեսված ցույցի պատճառով

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Շվեդիայի դեսպանին՝ Ստոկհոլմում հունվարի 21-ին նախատեսված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների ցույցի հետ կապված։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի ԱԳՆ-ում անանուն աղբյուրին հղումով։

Ըստ աղբյուրի՝ Շվեդիայի մայրաքաղաքում ցույց անցկացնելու թույլտվությունը Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ համաձայնագրի էական խախտում է, քանի որ թուրքական կողմի համար դա ահաբեկչական կազմակերպությունների քարոզչական գործունեություն է թվում։

Ինչպես նշում է աղբյուրը, ցույցի անցկացման շրջանակներում իբր թույլ են տվել «Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրան այրել»։

«Դեսպանին փոխանցվել է, որ մենք խստորեն դատապարտում ենք այդ սադրիչ գործողությունը», - ասել է նա՝ հավելելով, որ Շվեդիայի կողմից նման վերաբերմունքն անընդունելի է։

Աղբյուրը հույս է հայտնել, որ ցույցը կարգելվի, քանի որ «սրբազան արժեքների պղծումը չի կարող պաշտպանվել ժողովրդավարության քողի տակ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular