ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այժմ արդեն կարելի է պարզորեն նշմարել ս.թ. հունվարի 19-ին Ազատ գյուղում հայ զինվորների դեմ իրականացված թշնամական դիվերսիայի գլխավոր նպատակները»․ Արմեն Այվազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Այժմ արդեն կարելի է պարզորեն նշմարել ս.թ. հունվարի 19-ին Ազատ գյուղում հայ զինվորների դեմ իրականացված թշնամական դիվերսիայի գլխավոր նպատակները.
1. Վարկաբեկել Հայկական բանակն այն աստիճան, որպեսզի Արցախի պաշարումը հատուկ ռազմագործողությամբ ճեղքելու գաղափարը դուրս հանվի հայ հասարակության մտքից և օրակարգից։
2. Առանց հայկական կողմից ուժային լուրջ դիմադրության հանդիպելու՝ «խաղաղ» և բռնի միջոցների համադրությամբ ամբողջությամբ հայաթափել Արցախը։
3. Նոր թափ հաղորդել Հայկական բանակի կազմաքանդման՝ 2020 թ. նոյեմբերի 9-ով սկիզբ դրված գործընթացին (հիշենք Ալիևի խոսքերը՝ «Հայկական բանակ այլևս չպետք է լինի»)։
4. Հիմքեր ստեղծել, որպեսզի ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանությունը նոր խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրի՝ հանձնելով արդեն ամբողջ Հայաստանը թուրք-ադրբեջանական ողորմածությանը։
Հ. Գ.
ԱՅՍՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, որքան էլ ծանր է կացությունը, պետք է հիշել, որ ավելի բարդ իրավիճակում՝ 1920 թ. ապրիլին (Շուշիի հայության կոտորածից մոտ կես ամիս անց) Սյունիքից երկու ուղղություններով Արցախին օգնության հասան Դրոյի և Նժդեհի գլխավորած ուժերը...»։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular