ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գալիք երկուշաբթի ԵՄ ԱԳ նախարարները կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում. «Ազատություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական միության 27 անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները գալիք երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում:

Այս մասին գրում է Ազատությունը։

«Այն պետք է նպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- հայտնել է Եվրամիության բարձրաստիճան անանուն դիվանագետը:

Նրա փոխանցմամբ, Եվրոպական միությունը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին և միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար:

Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, պնդելով, թե, իբր, բողոքի ակցիայի նպատակն է «կանխել Լեռնային Ղարաբաղի տարածքում հանքերի ապօրինի շահագործումը և դրանից բխող բնապահպանական վտանգները»:

Հունվարի 20-ին լրացել է Լաչինի ճանապարհի արգելափակման 40-րդ օրը: Այս ընթացքում Արցախում ի հայտ է եկել պարենի, դեղորայքի և կենսական նշանակության այլ պարագաների սուր պակաս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular