ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերը թշնամի են համարում Հայաստանին. հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ բավականին ուշագրավ տեղեկություններ են գալիս Թուրքիայից։ Մինչ գործող իշխանությունները փորձում են համոզել, թե Թուրքիայի հոտ հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից, իսկ թուրքերի հետ հարևանություն ՝ քիրվայություն անելը կարող է տնտեսական և քաղաքական օգուտներ տալ Հայաստանին, Ստամբուլի Քադըր Հաս համալսարանի հրապարակած հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է թշնամի մնալ Թուրքիայի քաղաքացիների համար։

Պրոֆեսոր Մուսթաֆա Այդընի համակարգմամբ իրականացված «Թուրքիայի միտումները» հետազոտության արդյունքներով՝ Թուրքիայի 26 նահանգում սոցհարցումների ընթացքում պարզել են այդ երկրի համար սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկը։

Հարցվածների 57,6 տոկոսը որպես Թուրքիայի գլխավոր թշնամի նշել է Միացյալ նահանգներին։ Երկրորդ տեղում Իսրայելն է 55 տոկոսով, իսկ երրորդ տեղում՝ Սիրիան 52,8 տոկոսով։ Սիրիային նվազագույն տարբերությամբ զիջում է միայն Հայաստանի Հանրապետությունը, որը 52,5 տոկոսով հանգրվանել է Թուրքիայի թշնամիների ցանկում 4-րդ հորիզոնականում։ Իդեպ 2021 թվականին Հայաստանն այս ցանկում առաջին տեղն էր՝ 60,9 տոկոսով։

Ավելին՝ հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է ջանքեր գործադրի այդ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար, հարցվածների 60,2 տոկոսը տվել է «ոչ» պատասխանը և միայն 20,3 տոկոսն է «այո» ասել, ընդ որում Հայաստանն առաջատար է մեկ այլ հարցում՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում այս կամ այն էթնիկ խմբի ներկայացուցիչներին հարևան լինելու փաստին» , հարցվածների 35,1 տոկոսը նշել է, որ չի ցանկանա հարևան լինել հայերի հետ, անցանկալի հարևանների ցանկի երկրորդ տեղում հույներն են, երրորդում՝ արաբները։

Ըստ էության թուրքական հասարակությունը որևէ կերպ չի փոխվել և չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, և անհնար է հասկանալ, թե ինչ նկատառումներից ելնելով են գործող իշխանությունները փորձում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Լիաննա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular