ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


14-տարեկան 2 աղջիկներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 16-ին, ժամը 08.55-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Զորավար Անդրանիկի հրապարակում վրաերթի էր ենթարկել 14 տարեկան երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայի 35-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին` հայտնում է Ոստիկանությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular