ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը ստուգել է Հայաստանի սահմանին մոտ գտնվող զորամասերի մարտական ​​պատրաստվածությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և նախարարության այլ պաշտոնյաներ այցելել են Քարվաճառի և Լաչինի շրջանների մի շարք զորամասեր և ստուգել ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը։

Ինչպես ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, գլխավոր շտաբի պետը լսել է օպերատիվ իրավիճակի և մարտական ​​հերթապահության կազմակերպման մասին հաղորդումներ, տվել համապատասխան հանձնարարականներ՝ «ժամանակին և վճռականորեն կասեցնելու հնարավոր սադրանքները»։

«Գեներալ-գնդապետ Ք.Վելիևը հանձնարարել է բարձրացնել զորավարժությունների և վարժանքների ինտենսիվությունը, կատարելագործել ստորաբաժանումների կառավարման հմտությունները՝ մարտունակության բարձր մակարդակի պահպանման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular