ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Միխեևը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության սրումը ձեռնտու է ԱՄՆ-ին և Թուրքիային

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sm.news-ը գրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ է քշել «կեղծ էկոակտիվիստներին», որոնք վերահսկվում են ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Նրանք արգելափակել են Ղարաբաղը Հայաստանի տարածքի հետ կապող այն նեղ հատվածը, որով անցնում են հումանիտար մատակարարումները։ Ադրբեջանցիները ցանկանում են մեկուսացնել և «խեղդել» Ղարաբաղը, կտրել կապը: Այդ մասին պատմել է քաղաքագետ, հրապարակախոս Սերգեյ Միխեևը։


  «Նրանք իրենց անվանում են բնապահպան ակտիվիստներ։ Ո՞րն է էկոլոգիայի խնդիրը: Թող գնան, պիկետավորեն նավթի արդյունահանումը Կասպից ծովից»,- մեկնաբանել է փորձագետը։


Ըստ նրա Ադրբեջանը հասկանում է, որ ռուս խաղաղապահները  ուկրաինական ուղղությամբ առկա խնդիրների պատճառով ուժ չեն կիրառի, և ամեն կերպ շահարկում է դա։ Միխեևը նշել է, որ դա հակասում է Բաքվի ստորագրած պայմանագրերին, որոնք նախատեսում են միջանցքի պահպանում խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։


«Դա խաղ է ամերիկացիների և մասամբ թուրքերի օգտին: Նրանց համար դա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու այնպիսի միջոց է, ինչպիսիք են  Սիրիայի ուղղությունը, գազի մատակարարման գները, հացահատիկի գործարքը։ Դրա հիմնական շահառուները թուրքերն են, և Ադրբեջանն այս դեպքում առաջ է տանում Թուրքիայի շահերը»,- եզրափակել է քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular