ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում քաղաքական իրավիճակը գնալով սրվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում քաղաքական իրավիճակը գնալով սրվում է, ինչը կարող է լուրջ խնդիրներ հարուցել արևմուտքի համար։

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը հոդված է հրապարակել և հայտարարել, թե՝ «Թուրքիան համապատասխան ձևով չի գործում Նատոյի շարքերում, ավելին, վերջին շրջանում գրեթե թշնամական քայլեր է իրականացնում։ Նատոյից Թորքիայի վտարման կամ անդամության կասեցման հարցի լրջորեն դիտարկումը կընդգծի մոտալուտ ընտրություններում նրանց խաղադրույքները, Էրդողանի համար կբարձրացնի ձայների կեղծումն ու ընդդիմության թեկնածուներին իրական շանս կտա»,- գրել է Բոլթընը։

Թերևս, թե՛ այս, թե՛ մյուս վերլուծությունները վկայում են, որ Թուրքիայում ընդդիմության գործերն այնքան էլ լավ չեն, ամերիկյան հեղինակավոր «The Economist» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում այս տարի սպասվող համապետական ընտրություններին, շեշտել այն հանգամանքը, որ ընդդիմությունն առանց ղեկի է մնացել և գնալով թափը կորցնում է։

Ըստ պարբերականի՝ Թուրքիայում ընդդիմությունը բազմաթիվ ճեղքեր է տվել, նաև այդպես էլ չլուծված է մնացել միասնական թեկնածուի հարցը, գլխավոր ընդդիմադիր, ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըջդարողլուի և ազգայնական «լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշիների մեջ դեռ կան հակասություններ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամողլուն դատարանի արգելքի պատճառով հնարավոր է չկարողանա քաղաքականությամբ զբաղվել, իսկ նրա կուսակից Անկարայի քաղաքապետ Մանսուրի Յավաշն էլ լուրջ խնդիրներ ունի հատկապես քրդական շրջանակների հետ։

Դեռևս ամիսներ առաջ քրդական ընդդիմադիր կուսակցության հայ ներկայացուցիչ Գարո Փալյանը հայտարարել էր, թե Մանսուր Յավաշի առաջադրման դեպքում չի բացառվում, որ քվեարկի Էրդողանի օգտին։ Ըստ էության, Թուրքիայում կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, որ նախագահ Էրդողանը նույնիսկ տարբեր հարցումներով ունեցած ցածր ռեյտինգի պայմաններում կարողանա հաղթանակ տանել ընդդիմության նկատմամբ։

Թեև ընդդիմադիրները հայտարարել են մինչև փետրվար իրենց միասնական թեկնածուին հայտնելու մասին, առայժմ որևէ քայլ այդ ուղղությամբ չի իրականացվում։ Ընըրությունները, որոնք նախատեսված են հունիսի 8-ին, կարող են շատ ավելի վաղ կայանալ։ Էրդողանն ակնարկել է մայիսի 14-ին անցկացնելու մասին։

Ընդսմին, նա նշել է, թե թուրքիայում առաջին ազատ ընտրությունները տեղի են ունեցել 1950 թվականի մայիսի 14-ին, այն ժամանակ հաղթել էր վարչապետ Ադնան Մենդերեսը, բայց 10 տարի անց ռազմական հեղաշրջումը տապալեց նրա իշխանությունը, իսկ նախագահը մահապատժի ենթարկվեց։ Էրդողանը թեև իր նման որոշումը մեկնաբանում է հերթական խորհրդավորությունը հաղորդելով և սիմվոլիկա որոնելով, իրականում ամենի հիմքում պարզ հաշվարկն է՝ ընտրություններն ավելի վաղ անելու դեպքում ընդդիմությունը չի կարողանա միավորվել, մեկ միասնական թեկնածուով ներկայանալ և այդ դեպքում գործող իշխանության շանսերը ավելի բարձր կլինեն։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular