ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում գրանցված 6 բալանոց երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:55-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.37⁰ և արևելյան երկայնության 44.81⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular