ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն նախատեսում է երկու տարով հայ-ադրբեջանական սահման ուղարկել 100 դիտորդներից բաղկացած նոր առաքելություն․ Politico

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը նախատեսում է նոր առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ Հայաստանի սահման, որը կընդլայնվի մինչև 100 դիտորդ և կստանա երկամյա մանդատ, գրում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ​​ծառայության աղբյուրներին։

2022 թվականի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները պաշտոնապես հաստատել էին 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Հոկտեմբերի վերջին առաքելությունը տեղակայվեց և սկսեց աշխատել։ Նրա մանդատը երկամսյա էր և ավարտվել է դեկտեմբերի 19-ին։

«Երևանի իշխանությունների հետ փոխըմբռնում կար, որ ներկայությունը վերսկսելու անհրաժեշտություն կա, բայց նախորդը չափազանց համեստ էր։ Այժմ մինչև 100 դիտորդներ կուղարկվեն տարածաշրջան՝ որպես անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության ամբողջական առաքելության մաս»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ երկամյա մանդատով առաքելության նախագիծը հաստատման կուղարկվի Բրյուսելի քաղաքական և անվտանգության հանձնաժողով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular