ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զովունիի գազաբալոնի տեղադրման կետում պայթյունի հետևանքով 3 անձ է հոսպիտալացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 
Պարզվել է, որ գազաբալոնի տեղադրման և սպասարկման կետի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է արտահոսած գազը։
 
Վերգետնյա հատվածում փլուզվել են պատեր (100 քմ), կոտրվել ապակիներ, վնասվել տարածքում կայանած «Honda Pilot», «Mercedes-Benz Vito» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։
 
Տուժածներ Գ. Ս.-ն (ծնված 1990 թ․), Է. Մ.-ն (ծնված 2001 թ․) և Ս. Գ.-ն (ծնված 1998 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Հոգեբանը աշխատակից Թ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular