ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … էլեկտրատաքացուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակին տանը ջերմության հիմնական աղբյուրը եղել է օջախը: Հին ժամանակներում դա փայտի կամ ածուխի խարույկ էր, հետո հայտնվել են բազմատեսակ վառարանները, հետագայում` բուխարիները: Տեխնոլոգիայի և արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ կենտրոնացված ջեռուցումն է մտել մարդկանց տներ: Չնայած դրան, մարդը միշտ չէ, որ գոհ է եղել օրինակ հյուրասենյակի ջերմաստիճանից: Հենց այդ դեպքում էլ մարդուն օգնութայն է գալիս էլեկտրատաքացուցիչը: Ինչպիսի՞ սարք է այն:


էլեկտրատաքացուցիչը սարքի տեսակ է, որն արտադրում է մեծ քանակությամբ ջերմություն: Աշխարհի առաջին էլեկտրատաքացուցիչը մշակվել է 20-րդ դարի 30-ականներին ֆրանսիացի Ժակ Նուարոյի կողմից: Այդ գյուտարարը Ժնևում ունեցել է իր սեփական արհեստանոցը: Սարքը բաղկացած է եղել օդափոխիչից՝ վենտիլյատորից, որը օդ է մղել էլեկտրական ցանցին միացված ութանկյուն պարույրի վրա: Ո՛չ, իհարկե, աշխարհում այդ ժամանակ եղել են նաև յուղային էլեկտրատաքացուցիչներ, որոնք սարքեր են, որի մեջ յուղը տաքացնում է ջեռուցիչ տարրով, և ջերմափոխանակման շնորհիվ սենյակում ջերմաստիճանը բարձրանում էր: Բայց հենց Ժակ Նուարոյի էլեկտրատաքացուցիչի ստեղծմամբ է սկսվել ժամանակակից նման սարքերի պատմությունը:


20-րդ դարի ամենակործանարար պատերազմի ավարտից հետո գյուտարարի արհեստանոցը ունեցել է մի շարք նյութական կորուստներ: Վերականգնելով արտադրությունը անցյալ դարի առաջին կեսին Նուարոն ստեղծել է ջերմային շարժիչ և սկսել է էլեկտրական վառարանների զանգվածային արտադրությունը: 1947 թվականից ի վեր Նուարոյի արտադրամասերը սկսել են արտադրել տարբեր տեսքի, չափսերի և տեխնիկական բնութագրերի տաքացուցիչներ։ Նույն թվականին Նուարոն միջազգային շուկայում դարձել է ճանաչված ապրանքանիշ: Նուարոյի արտադրանքը գովազդի կարիք չի ունեցել, վաճառքի ծավալները եղել են առավել քան խոսուն: 


1972 թվականին Նուարո ընկերությունը թողարկել է բոլորովին նոր տեսակի էլեկտրական տաքացուցիչներ: Նրանք դա անվանել է թերմոստատ: Թերմոստատի միջոցով հնարավոր էր կարգավորել մատակարարվող օդի ջերմաստիճանը:
Նոու-հաուները շարունակվել են կարծես առատության եղջյուրից։ 1973 թվականին ստեղծվել է մի վառարան, որը չէր պահանջում հողակցում: Դա թույլ էր տալիս այն օգտագործել շուրջօրյա, առանց անջատելու անհրաժեշտության:


Ժամանակակից էլեկտրատաքացուցիչները նման չեն իրենց նախորդներին: Տրամաբանական է ենթադրել, որ ժամանակակից տաքացուցիչները քիչ ընդհանրություններ ունեն 1936 թվականի արտադրանքի հետ։ Սկզբունքորեն դա այդպես է: Բայց եթե ավելի խորանաք խնդրի պատմության մեջ, ապա կտեսնեք, որ 1988 թվականինին Նուարո ընկերությունը ստեղծել է հենց նմանատիպ կոնվեկտոր, որն այսօր հաջողությամբ տաքացնում է շատ բնակելի և ոչ բնակելի տարածքներ: Կոնվեկցիոն տիպի տաքացուցիչի արտադրությունը նոր հնարավորություններ է բացել ջեռուցման սարքերի համար կապված անվտանգություն,  առանց աղմուկի աշխատելու, էլեկտրական էներգիայի խնայողություն, դիմացկունության և էրգոմետրիկության հետ: Հենց այդ ժամանակ են մշակվել և արտադրվել հուսալի ջեռուցման տարր ունեցող ջեռուցիչները: Մինչ օրս աշխարհում դրա անալոգները չկան:


2000 թվականին շուկայում հայտնվել է «Կալիդա» կոչվող նոր տեսակի էլեկտրատաքացուցիչը: Այն ունի կլիմայի կառավարման գործառույթ: Հենց այդ սարքով էլ սկսվել է կլիմայական տեխնոլոգիաների նոր դարաշրջանը: Նման էլեկտրավառարանի մեջ ամեն ինչ հնարամիտ, բայց պարզ է: Այն ներառում է ջեռուցման տարր և ռեոստատ, որը վերահսկում է ընթացիկ դիմադրությունը: Որքան բարձր է դիմադրությունը, այնքան թույլ է ջեռուցիչը տաքացնում շրջապատող օդը: Եվ ընդհակառակը, որքան ցածր է դիմադրությունը, այնքան այն ավելի է տաքանում:


Ներկայումս աշխարհում կան հսկայական քանակությամբ տարբեր էլեկտրատաքացուցիչներ: Դրանք կոնվենտորային, կամ յուղային, կամ այլ համակարգեր են։ Ներկայումս լայն տարածում են գտել նաև ինֆրակարմիր տաքացուցիչները, ինչպես և շատ ու շատ այլ տարատեսակ տաքացուցիչները:
 
Կ.Խաչիկյան

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular