ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2022թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում գործազրկությունը կազմել է աշխատունակ բնակչության 3,6%–ը (49 600 մարդ)։

Ղրղզստանում այդ ցուցանիշը եղել է 2.9 % (76 400 մարդ), Ղազախստանում՝ 2.4% (221 900 մարդ), Ռուսաստանում՝ 0.7% (556 400 մարդ), իսկ Բելառուսում՝ 0.1% (5 800 մարդ)։

ԵՏՀ-ի կազմած վիճակագրության համար հիմք են ընդունվել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող զբաղվածության կենտրոններում հաշվառված 15-74 տարեկան այն քաղաքացիների տվյալները, որոնք որևէ աշխատանք կամ այլ եկամտաբեր զբաղվածություն այդ պահին չեն ունեցել և հանդիսացել են ակտիվ աշխատանք փնտրող անձ։

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են երկնիշ տնտեսական աճ ցուցադրել, եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրությունը փաստում է, որ գործազրկության առումով մեր երկիրը ամենաբարձր ցուցանիշներն ունի։

Իրականում նույնիսկ այս տվյալները չեն արտացոլում գործազրկության և աղքատության իրական մակարդակը։ Շատ դեպքերում աշխատողները գրանցված չեն լինում, կամ էլ փորձում են թաքցնել իրենց զբաղվածությունը, ինչը ևս վստահաբար չի ազդում պաշտոնական վիճակագրության տվյալների վրա։

Հազարավոր մարդիկ էլ վաղուց դադարեցրել են աշխատանք փնտրելու իրենց գործը, կամ էլ ընդհանրապես չեն դիմում պետական մարմիններին գրանցվելու համար։

Աղքատության ահռելի ցուցանիշը, որ կա այսօր Հայաստանում, ազգային անվտանգության խնդիր է ոչ միայն տնտեսական առումով, այլ նաև քաղաքական, քանի որ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդիկ ավելի խոցելի են լինում, իսկ գործող իշխանությունները կարողնում են այդ մարդկանց վրա ազեցության ավելի մեծ լծակներ ունենալ։

Իրականում Հայաստանում ամենակարևոր խնդիրը հենց սոցիալականն է, և հատկապես օրվա ընդդիմությանը հարկավոր է անվտանգային և այլ քաղաքական հարցեր բարձրացնելուց առաջ ուշադրություն դարձնել նաև սոցիալական իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը բավականին արագ է կողմնորոշվում այդ առումով և կարողանում է չարաշահել սոցիալական խոցելի խավերի վիճակը՝ սեփական քաղաքական նպատակներն առաջ մղելու համար։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular