ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիև-Փաշինյան-Հարությունյան եռյակն ընդդեմ Արցախի պետնախարարի. Վարդանյանին կազատե՞ն պաշտոնից 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, արդեն վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Մամուլում շրջանառվող հավաստի տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է ազատել Վարդանյանին, իսկ նրա փոխարեն նշանակել Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին։ 

Պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ տևեկան ժամանակ արշավ է իրականացվում երեք ուղղություններով։ 2022թ. նոյեմբերի 4-ից հետո, երբ Արցախ տեղափոխված և ՌԴ քաղաքացիությունից հրաժարված Ռուբեն Վարդանյանը նշանակվեց պետնախարարի պաշտոնում, ակնհայտ էր՝ այդ նշանակումը չեն մարսելու ոչ Ադրբեջանի, ոչ՝ Հայաստանի իշխանությունները։ Վարդանյանն իր կշռադատված քաղաքականությամբ, լուրջ կառավարչական հմտություններով, բացասական երևույթները կանխելու հմտություններով, դարձել էր թե՛ Փաշինյանի, թե՛ Իլհամ Ալիևի աչքի փուշը։ Ցավալիորեն, նրան դեմ արշավին միացել էին նաև արցախյան որոշ շրջանակներ, որոնց ձեռք չէր տալիս, որ Վարդանյանը կարող է իմանալ իրենց կատարած ապօրինությունների մասին։ 
Շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե իրենք պատրաստ են բանակցել Արցախի, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի հետ։ Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուբեն Վարդանյանի նշանակումն արկածախնդրություն էր անվանել, պահանջել նրա հեռացումը։ Ակնհայտորեն, պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումը դուր չէր Ադրբեջանին, որը չէր կարողանում առաջ մղել իր նարատիվները, նաև ավելացնել ազդեցությունն Արցախում։ 
«Փաստի» տեղեկություններով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից պահանջել է պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրատապ հրաժարականը։ Դրա դիմաց Արցախի նախագահին խոստացվել է ֆիզիկական անձեռնմխելիության երաշխիքներ և անձնական աջակցություն։ Ըստ նույն տեղեկությունների, Արցախի նախագահին անձամբ զանգահարել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Ալի Նագիևը։ Տարրական բարոյականությունը պահանջում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինքը հրաժարական տա և հեռանա, եթե չի կարողանում զերծ մնալ թշնամու ճնշումներից։ Մինչդեռ փաստն այն է, որ Ալիև-Փաշինյան-Արայիկ Հարությունյան եռյակի սիրախաղը վատ հետևանքներ է ունենալու թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար, իսկ միակ խոչընդոտը Ռուբեն Վարդանյանն էր, որին էլ կեղտոտ մեթոդներով հեռացնում են իշխանությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular