ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսների ներհոսքի շնորհիվ հայկական դրամն աճի տեմպերով աշխարհում առաջատար է դարձել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ko.ru–ն գրում է, որ Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի ազգային արժույթներն այս տարի դոլարի նկատմամբ ամրապնդման առաջատարներից են։ Դա պայմանավորված է հազարավոր ռուսների ներհոսքով այդ երկրներ։


2022 թվականի սկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 22%-ով և դարձել համաշխարհային արժույթների առաջատարը, գրել է Bloomberg-ը։ Վրացական լարին այս տարի թանկացել է 16%-ով, իսկ տաջիկական սոմոնին՝ 10%-ով։
Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի արժույթները ամրապնդվել են դոլարի նկատմամբ հատուկ գործողության մեկնարկից և մասնակի մոբիլիզացիա հայտարարությունից հետո ռուսների զանգվածային տեղափոխման պատճառով այդ երկրներ։ Գործակալության տվյալներով փետրվարից այդ երկրներում բնակություն են հաստատել տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ։


Տարեսկզբից Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են հինգ անգամ հասնելով ավելի քան 1,75 միլիարդ դոլարի, հայտարարել է Վրաստանի Ազգային բանկը։ Հայաստանի ֆինանսական կարգավորիչի տվյալներով 2022 թվականի առաջին տասը ամիսներին Հայաստան կատարվող փոխանցումները կազմել են 2,8 մլրդ դոլար, որը գրեթե չորս անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Տաջիկստանում ևս արձանագրվել է Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների աճ, առաջին կիսամյակում այդ աճը կազմել է առնվազն 50 տոկոս։


Հոկտեմբերի սկզբին Forbes ամսագիրը հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ից հետո մոտ 700 հազար մարդ է լքել  Ռուսաստանը։ Սակայն ավելի ուշ Կրեմլը հայտարարել էր, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքը ստույգ թվեր չունի, սակայն ներկայացված տվյալները, ըստ նրա, հեռու են իրականությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular