ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայացք Իրանից. Ինչո՞ւ է Ադրբեջանը արգելափակում Լաչինի միջանցքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սալար Սեյֆոդդինը ISNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է պատճառները, թե ինչու է Ադրբեջանը արգելափակում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքը։


Պատճառներից մեկը, ըստ փորձագետի, Արցախի հանքավայրերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և դրանք ինքնուրույն շահագործելու Բաքվի ցանկությունն է։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանն արդեն իսկ վաճառել է այդ հանքավայրերը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին։


Ադրբեջանի մյուս նպատակը Հայաստանի տարածքում Նախիջևանի հետ հաղորդակցության համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Միաժամանակ Սեյֆոդինն ընդգծել է, որ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավորն է, և պետք է կատարի իր պարտավորությունները։ Մոսկվայի կողմից պարտավորությունների չկատարումն է հանգեցնում  Հայաստանում արևմտամետ տրամադրությունների աճին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular