ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ըստ Յուլյան օրացույցի Նոր տարի, կամ ինչպես հիմա է կոչվում Հին Նոր Տարի, Ուզբեկստան՝ Հայրենիքի պաշտպանների օր, Ռուսաստան՝ Խողովակաշարային զորքերի օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1832- բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը (1925 թվականից  Խ. Աբովյանի անվան դպրոց):
1873 – ծնվել է թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ Վանո Խոջաբեկյանը:
1912 -գործարկվել է Երևանի քաղաքային ջրմուղը:
1920 –ծնվել է դատաբժիշկ, փորձագետ Նորայր Ավագյանը:
1921- բացվել է Երևանի և Էջմիածնի գավառական ուսուցիչների առաջին համագումարը:
1930 – ծնվել է երգահան Էդգար Հովհաննիսյանը:
1949– վախճանվել է վրացահայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը:
1969- կազմավորվել է ՀԽՍՀ Մասիսի շրջանը:
1919-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Գադջի Մեհթի Բաղիրովի գլխավորած Նախիջևանի իշխանությունը ստորագրել է հայկական կողմի առաջարկած ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը:  
1990-Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայաբնակ Շահումյանի շրջանը միավորել է ադրբեջանաբնակ Կասում-Իսմաիլովի շրջանի հետ և նոր շրջանը անվանակոչել Գերանբոյի շրջան, որի արդյունքում այդ շրջանում հայ բնակչությունը դարձել է ընդանուր բնակչության 20 %-ը: 
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դանիայի հետ:
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հարվսլավիայի Դաշնային Հանրապետության և Սլովակիայի հետ:
2005-«Համազգային» թատրոնում կմեկնարկել է «Ոսկե սրինգ» փառատոնը:
2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ժխտել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով: 
2019-կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ Արարատ Միրզոյանն ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


մ.թ.ա. 83 –ծնվել է հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ Մարկոս Անտոնիոսը:
1604 —Անգլիայի թագավոր Յակոբ 1-ինի գլխավորությամբ բացվել է Հեմպտոն-Կորտյան համաժողովը, որտեղ քննարկվել է Անգլիական եկեղեցու հայեցակարգի փոփոխության հարցը:
1676 –վախճանվել է  իտալացի երգահան Ֆրանչեսկո Կավալլին:
1700 —Ռուսաստանում Պետրոս 1-ին ցարը հրամայել է ռուս ազնվականներին հին երկար հագուստի փոխարեն կրել կարճ եվրոպական հագուստ:
1742 –վախճանվել է  անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը:
1753– ծնվել է անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ Ջորջ Բերկլին:
1814–Կիլում կնքվել են հաշտության պայմանագրեր, որով ավարտվել է անգլո-դանիական պատերազմը, իսկ  Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջել է Դանիային:
1841 –ծնվել է ֆրանսիացի կին նկարիչ Բերտա Մորիզոն:
1851 –ծնվել է գերմանացի քիմիկոս Լյուդվիգ Կլայզենը:
1867 –ծնվել է ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա Վիկտոր Կուզեն:
1875 –ծնվել է  ռուս աշխարհագրագետ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին:
1898 –վախճանվել է  անգլիացի գրող Լուիս Քերոլը:
1900– Հռոմում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:
1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսում սկսվել է Գվադալախարա կղզուց ճապոնական զորքերի էվակուացիան:
1952 —ԽՍՀՄ-ում ստեղծվել են  Խողովակաշարային զորքեր:
1957– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոդերասան Համֆրի Բոգարտը:
1966– վախճանվել  է ուկրաինացի խորհրդային նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը:
1991– Վրաստանն ընդունել է իր պետական դրոշը:
2005– Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջել է Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա եղել է պատմության մեջ Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքը:
2010 —Չիկագոյի համալսարանի «Գիտնական-ատոմաբանների բյուլլետեն» ամսագրում, որը ստեղծել են 1947 թվականին ամերիկյան ատոմային ռումբի ստեղծողները, աշխարհի վերջի ժամացույցույցի սլաքը մեկ րոպեով հետ է տարվել՝ այսինքն որոշակիորեն հետաձգվել է ապոկալիպսիսը: 
2021-վախճանվել է խորհրդային և ռուսական սցենարիստ և կինոռեժիսյոր, «Երալաշ» մանկապատանեկական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:
2022 —ժայթկել է Տոնգայի արշիպելագի Խունգա–Տոնգա–Խունգա–Խապպայ հրաբուխը:
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular