ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն փոխարինել է Ռուսաստանից գազի կրճատված մատակարարումները՝ առանց էլեկտրաէներգիայի անջատումների․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարողացել են փոխարինել ռուսական գազի կրճատված ծավալները՝ առանց էլեկտրաէներգիայի անջատումների դիմելու։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ռուսաստանը ութ ամսում կրճատել է մեր գազի մատակարարումների 80%-ը… մենք կոմպենսացրել ենք ռուսական գազի կրճատումը` դիմելով վստահելի մատակարարներին: Առանց հոսանքազրկման կարողացանք կոմպենսացնել»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը, ինչպես նաև Ալիևին «վստահելի գործընկեր» էր անվանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular