ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները». բանավեճ-քննարկում` Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով, հաղորդում է Լուրերը:

Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևին:

Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամների կողմից արդեն իսկ եղել են տարբեր արձագանքներ, այդ թվում՝ ԵՄ գործադիր մարմիններին ուղղված նամակների ու պատգամավորական հարցերի տեսքով: Դրանք հստակ են և հիմնված են Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերի վրա:

Մասնավորապես,

- հրատապ նամակ դեկտեմբերի 14-ին՝ չորս տարբեր խմբակցությունների վեց պատգամավորների կողմից (նամակը և ստորագրողների ցանկը հասանելի է այս էջի վերջում),

նամակ՝ անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) նախաձեռնությամբ, որին միացել է ևս 28 պատգամավոր,

- մի քանի գրառումներ Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոնի (Greens/EFA, Գերմանիա) կողմից,

- «Պահպանողականների ու բարեփոխիչների խմբակցության» (ECR) փոխնախագահ Ասիտա Կանկոյի (Բելգիա) կողմից պատգամավորական հարց,

- Լուկաս Ֆուռլասի (ԵԺԿ, Կիպրոս) կողմից պատգամավորական հարց,

- մի շարք գրառումներ Պետեր վան Դալենի (ԵԺԿ, Նիդերլանդներ) և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի (ԵԺԿ, Ֆրանսիա) կողմից, օրինակ,

Հարցին անդրադարձել էր նաև ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը (S&D, Էստոնիա)՝ դեկտեմբերի 15-ին հանդես գալով հետևյալ հայտարարությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular