ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Չուխաջյանին լուրջ մրցակից է բաժին հասել. Պրոֆեսիոնալ բռնցքամարտ

ՍՊՈՐՏ

Ուկրաինան ներկայացնող միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (21-1, 11 նոկաուտ) խոսել է ամերիկացի Ջարոն Էնիսի (29-0, 27 նոկաուտ) դեմ առաջիկա մենամարտի մասին։

«Ես շատ մոտիվացված եմ այս մենամարտից առաջ: Սա իմ առաջին մենամարտն է ԱՄՆ-ում, ապացուցելու շատ բան ունեմ: Անկասկած, դժվար մենամարտ է լինելու, բայց ես պատրաստ եմ դրան: Այս մենամարտը ես դիտարկում եմ որպես լուրջ մարտահրավեր: Վաղուց էի ցանկանում կռվել Էնիսի նման մարտիկի հետ: ԱՄՆ եմ եկել  ոչ թե գումարի, այլ կռիվ տալու համար: Ես չեմ հանձնվի, քանի դեռ չեմ հասել իմ նպատակին», - ասել է հայազգի բնռցքամարտիկը:

Կարեն Չուխաջյան – Ջարոն Էնիս մենամարտը տեղի կունենա հունվարի 8-ի գիշերը,  Ջերվոնտա Դևիս - Էկտոր Լուիս Գարսիա օրվա գլխավոր մենամարտից առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular