ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ադրբեջանական գազային գործարքը հարցեր է առաջացրել ԵՄ-ի մոտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topwar.ru-ն գրում է, որ նոյեմբերի 18-ին կապույտ վառելիքի ռուսական պետական ​​արտադրող և արտահանող «Գազպրոմը» հայտարարել է, որ նոյեմբերի 15-ից սկսել է գազ մատակարարել Ադրբեջանի պետական ​​գազային SOCAR ընկերությանը։ Պայմանագրի համաձայն Բաքու մատակարարվելիք գազի ընդհանուր ծավալը կկազմի մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր։


Սակայն այդ լուրը բազմաթիվ հարցեր է առաջացրել ԵՄ երկրների մոտ կապված Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացման վերջին համաձայնագրի հետ։ Բաքվի ու Բրյուսելի միջև վերջերս կնքված գազային գործարքում չի նշվում, թե որտեղից է գազը գալիս Ադրբեջան։ Ո՛չ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, ո՛չ SOCAR-ը չեն պատասխանել համաձայնագրի հաստատման վերաբերյալ եվրոպացի լրագրողների նման հարցերին, որի մանրամասները, չգիտես ինչու, շատ հետաքրքրել են եվրոպացի քաղաքական գործիչներին։ 


Ադրբեջանական լրատվական գործակալությանը տված հայտարարության մեջ SOCAR-ը նշել է, որ երկարաժամկետ հարաբերություններ ունի «Գազպրոմի» հետ, և որ երկու ընկերությունները փորձում են օպտիմալացնել իրենց ենթակառուցվածքը կազմակերպելով գազի հոսքերի փոխադարձ փոխանակում: Պայմանագիրը ստորագրվել է գազի պահանջարկի պիկից քիչ առաջ, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել գազի մատակարարումները իր ներքին սպառողներին՝ միաժամանակ կատարելով իր արտահանման պարտավորությունները դեպի Վրաստան և Թուրքիա և գումարած դրան վերջերս ընդլայնել է իր առևտուրը Եվրոպայի հետ: Այս տարի Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա արտահանումը պետք է հասներ 10 միլիարդ խորանարդ մետրի, սակայն Եվրամիության հետ հուլիսին ստորագրված փոխըմբռնման նոր հուշագրի համաձայն, Բաքուն համաձայնել է արտահանումը հասցնել 12 միլիարդ խորանարդ մետրի: Այդ աճը պետք է օգներ Բրյուսելին փոխհատուցել ռուսական գազի մատակարարումների կորուստը, որը Մոսկվայի կողմից դադարեցվել էր ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած սահմանափակումները չեն վերաբերում Ադրբեջանին, որը դեռ կարող է ռուսական գազ ներկրել այնքան, որքան ցանկանում է։


Լուրը, որ Ադրբեջանը այս ձմռանը գազ ներկրելու է Ռուսաստանից, վկայում է այն մասին, որ Բաքուն մտադիր է օգտագործել ռուսական գազը ներքին շուկան մատակարարելու համար՝ սեփական գազը ազատելու և Բրյուսելի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Այն փաստը, որ Ադրբեջանից այդ ներմուծումների մի մասը դյուրացվում է Մոսկվայի օգնությամբ, հուշում է, որ Բրյուսելի դիվերսիֆիկացման ջանքերը կարող են ապարդյուն լինել և դա ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում:


Վերջերս Եվրամիությունը չափազանց մտահոգված է այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իր սահմաններից դուրս: Բայց շատ հավանական է, որ Մոսկվային և Բաքվին այնքան էլ չի հետաքրքրում ձմեռը դիմավորող եվրոպացիների կարծիքը Գազպրոմի և SOCAR-ի միջև գազային նոր համաձայնագրերի վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular