ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի հայտարաությունը՝ «Լակմուսի թուղթ»․ պատասխանեց միայն Ռուբեն Վարդանյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին ասուլիսում ունեցած սկանդալային հայտարարությունը փոթորկեց Հայաստանի քաղաքական և փորձագիտական դաշտը։

Քաղաքական կուսակցությունների՝ այդ թվում տիտղոսային ընդդիմության և գործող իշխանությունների կողմից, Լավրովին այդպես էլ ողջամիտ և հոդաբաշխ պատասխան չտրվեց, փոխարենը Լավրովի հայտարարությունների որոշ դրվագներ սկսեցին օգտագործել միմյանց հետ հաշիվները պարզելու համար։

Մասնավորապես, գործող իշխանությունները սկսեցին կառչել Լավրովի այդ մի հայտարարությունից, թե դեռ 2012 թվականին Ռուսաստանում նրա առաջարկներ, որոնք ընդունվելու դեպքում կարող էին մեկընդմիշտ փակել այդ խնդիրը։ Այն պարզ էր, հայերի հեռանում են Ղարաբաղի շուրջ ադրբեջանական 5 շրջաններից՝ թողնելով 2 շրջաններ, որոնք կապում են Հայաստանը Ղարաբաղի հետ։

Այն ժամանակ ասել էր Լավրովը՝ նշելով, թե նախկին իշխանությունները հրաժարվել են այդ առաջարկից։ Փաշինյանականները Լավրովի հայտարարության այս դրվագն օգտագործում են նախկին իշխանությունների վրա ցեխ շպրտելու համար։ Տիտղոսային ընդդիմությունն էլ, որ հիմնականում կազմված է նախկին իշխանությունների ներկայացուցիչներից, Լավրովի հայտարարություններից հետո սկսեց հայտարարել, թե նա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին մեղադրել է լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ՝ մասնավորապես հիշատակելով ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագիրը։

Միակ քաղաքական ուժը, որ համարձակվեց և բավական ողջամիտ ու հստակ արձանագրումներ արեց, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորած կուսակցությունն էր՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը պարունակում է որոշակի անհստակություններ։ Արցախի պետնախարարի կուսակիցները արձանագրել են, որ Ալմա-Աթայի հռչակագրում առանձնահատուկ կարևորվել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախը չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում։

Փաստենք, որ Լավրովի հայտարարություններին արձագանք չի եղել նաև արցախյան այլ ուժերից։ Արայիկ Հարությունյանն ու նրա «ընդդիմությունը» բոլորովին չեն համարձակվել հիշատակել Լավրովին, ընդհակառակը միացել են իրար վրա ցեխ շպրտելու գործընթացին։ Միայն Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, որը քաղաքական կամք է դրսևորել և կարողացել է հստակ ներկայացնել Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը։ Եվ այս կապակցությամբ առնվազն անտեղի են այն տարակուսանքները, թե Ռուբեն Վարդանյանն ինչպես կարող է բանակցել Արցախի ժողովրդի անունից, միայն այս մեկ դրվագը վկայում է, որ հենց Ռուբեն Վարդանյանն է, որ կարող է առավելագույն ճշգրտությամբ իրականացնել այդ գործը։

Լինա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular