ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշնյանական վարչախումբն իր ահից խափանեց ԱԺ նիստը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող վարչախումբը, ինչպես և սպասվում էր, չկարողացավ դուրս գալ իր վախերից և Ազգային ժողովում տապալեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ Արցախի հարցի վերաբերյալ հայտարարության ընդունման կապակցությամբ։

Ի սկզբանե, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, թե մասնակցելու են հայտարարության քննարկմանը, ինչպես նաև աշխատանքային խմբի կազմում մասնակցելու են դրա ձևակերպմանը։ Ի վերջո, նախօրեին երեկոյան, հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողացել, իր բառերով, կոնսենսուսի գալ ընդդիմության հետ, սկզբունքային տարաձայնություններ ունի ձևակերպումների մասով և ամենայն հավանականությամբ չի քվեարկի։

Ազգային ժողովի արտահերթ նիստում բացահայտվեց, թե որն էր այդ ձևակերպումը։ Մասնավորպես, հայտարարության մեջ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի գնահատական տալու պարբերության մեջ «Քաղպայմանագիրն» առաջարկել էր Արցախի՝ «Լեռնային Ղարաբաղի հայություն » տերմինը ներդնել, և բացառապես այդ մի տերմինի շուրջ ամեն ինչ արեց, որպեսզի հայտարարությունը չընդունվի։

Ի վերջո հայտարարությանը կողմ քվեարկեցին 31 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ՝ 0, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ամբողջ կազմով չմասնակցեց քվեարկությանը։ Ըստ էության, փաշինյանականները խորհրդարանի ամբիոնից՝ փրփուրը բերաններին, փորձում էին համոզել, թե իրենց քայլը ճիշտ է և պետք է այդպես ձևակերպվեր։

Մեղադրանքներ հասցեագրելով ընդիմությանը՝ շեշտում էին, թե կան որոշակի դիվանագիտական նյուանսներ, որոնք պետք է կարողանան պահպանել։ Ժամանակին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ճչացող Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները այսօր փորձում են ամեն գնով հրաժարվել «Արցախի Հանրապետություն» տերմինից, և այստեղ ընդամենը մեկ եզրահնգման կարելի է գալ, ի վերջո փաշինյանական իշխանությունը մահու չափ վախենում է թուրք-ադրբեջանական տանդեմից, դարձել է նրանց խամաճիկը և շարժվում բացառապես թշնամի երկրների օրակարգով։

Ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց իշխանականների ուղեղին տեղ հասցնել, որ անհրաժեշտ է փաստաթղթում ամրագրել «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը։ Ըստ էության, հերթական անգամ ականատեսը դարձանք դավաճանական նոր արարի հետ՝ փաշինյանական կամակատարների կատարմամբ։

Մարուսյան Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular