ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սորոսի հիմնադրամը» ձեռ է քաշում հայաստանյան գրասենյակից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ հայաստանյան հասարակական դաշտում մի իրադարձություն է տեղի ունեցել, որն այնքան էլ մեծ ուշադրության չի արժանացել հանրության կողմից։ Զբաղված լինելով Հանրապետության հարապարակի պատի մեջ մեխ դնել-չդնելու հարցերով՝ հայ հանրությունը պատշաճ կերպով չի արձագանքել «Սորոսի հիմնադրամի» տեղական կառույցի հայտարարությանը։

«Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստանը» հայտարարել է, թե առաջիկայում իր աշխատանքն առաջ է տանելու որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ «Սորոսի հիմնադրամ» անվանումով հայտնի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը մինչև 2025 թվականն է ֆինանսավորելու տեղական կառույցին, իսկ 2023 թվականից լիովին նոր անկախ տեղական կառույց է ստեղծվելու, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո կոնկրետ այս հիմնադրամի գործունեությունը լուրջ տարակուսանք և կասկածներ է առաջացրել հայ հանրության շրջանում։ Ըստ էության, այս հիմնադրամի բազմաթիվ ներկայացուցիչներ հակահայկական դավադիր գործունեություն են ծավալել և ծավալում գործող իշխանության կազմում՝ արժանանալով հանրության կշտամբանքին և պարսավանքին։

Առայժմ հայտնի չէ, թե որն է պատճառը, որ կազմակերպության գլոբալ ցանցը հրաժարվում է իր տեղական մասնաճյուղից, քաղաքական են այդ պատճառները, թե այլ առավել խորքային խնդիրներ կան տեղական կառույցի հետ, սակայն փաստն այն է, որ Սորոսի հիմնադրամը առնվազն 3 տարվա ընթացքում հրաժարվելու է տեղական «ռոզլիվի» սորոսականներից։

Հայտնի չէ նաև, թե ինչ նոր անունով է հանդես գալու տվյալ հիմնադրամը։ Ինչ անունով էլ, որ լինի, կամ էլ պահպանի իր նախկին անվանումը, ըստ էության, «Սորոսի հիմնադրամը», հիմնադրումից հետո մինչ օրս բազմաթիվ լուրջ խնդիրներ է հարուցել թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համար։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular