ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հաշմանդամների միջազգային օր, Ռուսաստան՝ Փաստաբանի օր, Անհայտ զինվորի օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1842 –ծնվել արևմտահայ վիպասան Սրբուհի Տյուսաբը։
1842 - ծնվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։
1864 - ծնվել է  գրող Լևոն Մանվելյանը:
1896 - ծնվել է  հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ Ավիս Նուրիջանյանը:
1900 - Փարիզում սկսել է լույս տեսնել ֆրանսերեն «Pro Armenia» երկշաբաթաթերթը։
1915 - ծնվել է  հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:
1920- Ստորագրվել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանն ունեցել է տարածքային ծանր կորուստներ։
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:
1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
1961– ծնվել է քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:
1990– վախճանվել է ճանաչված երգչուհի Վալյա Սամվելյանը:
2007- Հայաստանը ձեռք է բերել 1998 թվականի արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ, որը նախատեսվել է եղել շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող 1977 թվականի արտադրության Տու-134 ինքնաթիռի փոխարեն: 
2008- Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է Բռնադատվածների հուշահամալիրը:                    
2010- Երևանի մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել համաշխարհային երգարվեստի մեծագույն դեմքերից մեկը` Պլասիդո Դոմինգոն:
2011- Մարզահամերգային համալիրում կայացել է մանկական «Եվրատեսիլ-2011»-ը:
2015-Երևանի Ազատության հրապարակում անց է կացվել «Ոչ»-ի ճակատի ուժերի (սահմանադրական հանրաքվեին ոչ ասելու) հանրահավաք և տեղադրվել են վրաններ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու համար: 
2016- ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է արել Ծառուկյանին «վերադառնալ ակտիվ քաղաքականություն»:
2018- «Իմ քայլը» դաշինքը Փաշինյանի բերանով խոստացել է «հայտնի կոռուպցիոներներից» պետությանը վերադարձնել 2.5 միլիարդ դոլար:
2019-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման նպատակով հավաքված Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամների և ոստիկանների միջև սկսվել են բախումներ... 24 անձ բերման է ենթարկվել:
2020-Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական 16 ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում, և վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։


ԱՇԽԱՐՀՈՒՄ
1586 —առաջին անգամ Կոլումբիայից Անգլիա է բերել կարտոֆիլ:
1596 —ծնվել է լարային երաժշտական գործիքների հանրահայտ իտալացի վարպետ Նիկոլո Ամատին: 
1755 - ծնվել է  ամերիկացի գեղանկարիչ Գիլբերտ Սթյուարտը:
1800 —Գոգենլինդենի  (Բավարիա) ճակատամարտում ֆրանսիական գեներալ Մորոն ջախջախել է ավստրիացիներին:
1810 —Անգլիան հետ է վերցրել Ֆրանսիայից Մավրիկիան:
1818– Իլինոյսը դարձել է ԱՄՆ-ի 21-րդ նահանգը:
1883– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Վեբերնը:
1919– վախճանվել է  ֆրանսիացի նշանավոր նկարիչ, իմպրեսիոնիստ Օգյուստ Ռենուարը:
1948– ծնվել է բրիտանացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Օզզի Օսբորնը:
1966 —մոսկովյան Կրեմլի պատերի տակ թաղվել են Անհայտ զինվորի մասունքները: 1967–Քեյփթաունի (ՀԱՀ) Գրուդ Շուդ հոսպիտալում պրոֆեսոր Քրիստիան Բերնարդը իրականացվել է սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը՝ մահացու վիրավոր 25-ամյա կնոջ սիրտը փոխպատվաստվել է 55-ամյա հիվանդին:
1971 —սկսվել է երրորդ հնդկա-պակիստանական պատերազմը:
1984– Հնդկաստանի Բհոպալ քաղաքի պեստիցիդների Union Carbide քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի ժամանակ  մեթիլիզոցիանիդի արտահոսքի արդյունքում 3000 մարդ է զոհվել:
1989 —համարվում է «սառը պատերազմի» ավարտի օր, քանի որ ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովը և ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել են, որ իրենց երկրները այլևս չեն հանդիսանում հակառակորդներ:
1991 —լուծարվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ը:
1992 —ուղարկվել է առաջին СМС հաղորդագրությունը:
1997– Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվել է համաձայնագիր հակահետևակային ականների չօգտագործման մասին:
1999 —Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Չեչնիայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Արգունը:
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular