Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալմաթիի հռչակագրին հղում տալը չի նշանակում, որ հնարավորություն չի լինի Արցախի կարգավիճակին անդրադառնալ. Աղաջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ու պատասխանել է հարցին, թե ինչպես կմեկնաբանի Լավրովի հայտարարությունը, քանի որ, ըստ Լավրովի խոսքերի, ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չեն կարող թողնել ապագային.

«Կարծում եմ՝ կարիք չկա մեկնաբանելու Լավրովի հայտարարությունը: Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ և Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքը, մանրամասները և դետալները հրապարակվել են: Կարծում եմ, որ ոչ Սերգեյ Լավրովն է որևէ նոր բան ասել, ոչ ես կարող եմ ավելացնել։

Կարծում եմ՝ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրին հղում տալով՝ որևէ հնարավորություն չի կորսվել, դրա արդյունքում չի նշանակում, որ տևական ժամանակ անց հնարավորություն չի լինի կարգավիճակին անդրադառնալ։ Իրականում, հետագային թողնելու առաջարկը եղել է Ռուսաստանի կողմից, դրան հայկական կողմը համաձայնել է։ Ենթադրվում է, որ դրա հնարավորությունների և անհնարինության գնահատումը, այո, պետք է Ռուսաստանի կողմից հնչի՝ պայմանավորված նրանով, թե հայկական կողմը որ փաստաթղթին է հղում կատարում, այլև պայմանավորված նրանով, թե Ռուսաստանը որպես միջնորդ ինչքանով է կարողանում այդ առաջարկներն իրողություն դարձնել, հաշվի առնելով, որ հայկական կողմը հայտարարել է, այդ թվում հրապարակավ, որ կողմ է այդ լուծմանը: Ենթադրվում է, որ Ադրբեջանը համաձայն չի, բայց արձանագրենք՝ Հայաստանը համաձայնել է, արձանագրենք, որ առաջարկը եղել է: Այդ հարցը ոչ մի կերպ կապված չէ Ալմաթիի փաստաթղթի հետ, միայն ու միայն կապված է նրա հետ, թե ստեղծված իրավիճակում ինչքանո՞վ մեր Ռուսաստանի գործընկերները կարող են այդ առաջարկն իրողություն դարձնել»,- ընդգծեց Աղաջանյանը:

Հիշեցենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ալմա-Աթայի հռչակագրով խորհրդային բոլոր պետությունները հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ, իսկ այդ ժամանակ ԼՂԻՄ-ը, միանշանակ, Խորհրդային Ադրբեջանի մաս էր։ 

«Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում»,- ասել էր Լավրովը։ 

Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
Ամենադիտված