Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ պետական կառավարման մոդելը չի փոխվի, կմնա խորհրդարանական. որոշում

ԻՐԱՎՈՒՆՔ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման ու բարելավման հարցին:

Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը:

Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:

Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը:

Այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական:

Ես կողմ եմ քվեարկել այս մոտեցմանը, քանի որ՝

  1. Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու խաղաղ լուծմանը,
  2. Ի տարբերություն նախագահականի (ու կիսանախագահականի), խորհրդարանական մոդելում գործադիր ու օրենսդիր ճյուղերը ձևավորվում են նույն ընտրություններով, և գործնականում բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը,
  3. Հայաստանն ի վիճակի չէ կառավարման մոդել փոխել, քանի որ դա մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար:

«Հստակության համար նշեմ, որ խորհրդարանականը նախագահական կամ կիսանախագահականից տարբերվում է նրանով, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը՝ խորհրդարանի ընտրած վարչապե՞տը, թե՞ ժողովրդի ընտրած նախագահը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», այդուհանդերձ, համարում է, որ առկա մոդելը ևս լիարժեք խորհրդարանական չէ: Այն որոշակիորեն նախագահական է՝ առանց նախագահական ընտրությունների: Այս առումով մենք «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հետ միասին մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որ իշխանության փոխզսպումների ու հակակշռման իրական մեխանիզմներ լինեն:

Այդ մասին դեռ կիրազեկենք հանրությանը: Բայց կարճ ասեմ, որ մենք առաջարկում ենք, որ խորհրդարանական կարգով հանդերձ՝ Հանրապետության նախագահն ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, օժտված չլինի գործադիր իշխանությանը հատուկ որևէ գործառույթով, բայց ունենա հակակշռման ֆունկցիաներ, օրինակ՝ իրական մասնակցություն դատական, ընտրական ու հակակոռուպցիոն մարմինների ձևավորմանը:

Հ.Գ. Իրականում շատ լավ կլիներ, որ կառավարման մոդելի հարցը որոշվեր առանձին խորհրդատվական (միջանկյալ) հանրաքվեով, և այդ հանրաքվեի արդյունքներով մեր խորհուրդը կառուցեր լավ խորհրդարանական կամ կիսանախագահական սահմանադրության նախագիծ: Այդ դեպքում ժողովուրդը է՛լ ավելի կզգար, որ օրինականության ու կարգի հեղինակը ինքն է: Բայց, ցավոք սրտի, այս իրավիճակում միջանկյալ հանրաքվե անելը իրատեսական չէ»,- գրել է Իոաննիսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Բոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռենԱրցախի գազամատակարարումը մասնակի վերականգնվել էԱյն, որ Գերմանիան Ադրբեջանից գազ է գնում, չի նշանակում, որ անտեսելու է մարդու իրավունքներըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՏՏ մասնագետի տեղափոխում Հայաստան. Առավելություններն ու թերությունները Ռազմական լրագրող Կոց. Սերբերը, աբխազները, հայերը և ամերիկացիները կռվում են Ռուսաստանի համար Ուկրաինայում Լեհաստանի պաշտպանության նախարարը «մատնեց» ԹուրքիայինՄեծ ընկերություն. Ադրբեջանը կողմ է Պուտինի ու Լուկաշենկոյի համար Հաագայի տրիբունալի ստեղծմանըՔարոզչական միֆի վախճանը. Սյունիքում քաղցկեղածին իրավիճակը հանրապետական միջին ցուցանիշից ցածր է. Past.amԸնդդիմադիրներին զրկում են անձեռնմխելիությունից. Փաշինյանի ճղճիմ վրեժըՌուբեն Վարդանյանը բարձր վարկանիշ ունի Հայաստանում և ԱրցախումԹուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար ամեն անգամ ստորանալը չի բերելու դրա կարգավորմանըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (07 փետրվար)«Լալահառաչ» PR Չարենցի «բարձր հովանու» ներքոԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-իԵրկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷԲաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկաՍիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-իԽորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի ՀայաստանԵրկրաշարժի պատճառով դադարեցվել է Քիրքուք-Ջեյհան նավթատարի շահագործումըԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսօր 15 մարդ է տեղափոխվել Արցախից Հայաստան, 18-ը՝ Հայաստանից ԱրցախԷմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցքի անխափան գործունեությունըՄեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. Արտյուշ ԳրիգորյանԱՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելԱրագ շահույթի մոլուցքով արված շինարարությունը կարող է մեզ մոտ էլ մարդկային ողբերգության պատճառ լինել․ Ավետիք ՉալաբյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԸնդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ. Արայիկ ՀարությունյանԹուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ Է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիաՄենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը. Արցախի պետնախարարՀայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է, և այն չի կարող ազդել մեր երկրի սեյսմիկ իրավիճակի վրա. սեյսմոլոգԲերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՄաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 17։30–ի դրությամբ Այդօրինակ արտահայտությունները չեն բխում հայ ժողովրդի շահերից. Արցախի ԱԺ-ն դատապարտել է Գ. Արսենյանի վտանգավոր վարքագիծըԳյումրու 20-ամյա բնակիչը դիտավորությամբ, շարունակաբար, առանց թույլտվության մուտք է գործել տարբեր անձանց «adjarabet.am»-հաշիվներ և դրանցից կատարել խոշոր չափերի հափշտակություն. ՔԿ Մեկ շաբաթում պարեկները Երեւանում հայտնաբերել են առանց վարորդական վկայականի 284 աձ, իսկ 6 մարզերում՝ 312 անձ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Թուրքիայում 2-րդ երկրաշարժից հետո ցնցումները զգացվել են Բաթումիում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բարբեքյուի սարք Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրքիային և Սիրիային Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան Մենք պատրաստ ենք փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա. Ուկրաինայի ԱԳ նախարար Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 փետրվար) Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ Տեղեկատվական շտաբ ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է օգնությունը Թուրքիայի համար. Ստոլտենբերգ Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան «Հակամարտությունը ինքնահոսի վրա. Իրանն ու Ադրբեջանը հայտնվել են պատերազմի շեմին» Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը Թուրքիան վերջին օրերին լրջորեն ավելացրել է ճնշումը Հայաստանի վրա Սիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան
Ամենադիտված