ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները սաստկանում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Դատախազությունը յուրացնելուց հետո փաշինյանական իշխանությունը հերթական հարվածն է մտմտում ընդդիմությանը։ Առանց այն էլ լավ վիճակում չգտնվող «Հայաստան» դաշինքը առաջիկայում կարող է մի քանի լուրջ խնդիրների բախվել։ Մասնավորապես մամուլում ահագնանում են խոսակցությունները, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկա օրերին կալանավորման միջնորդությամբ մտնելու է Ազգային Ժողով և առաջարկելու է կալանավորել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։

Շրջանառվում է նաև Արմեն Չարչյանին և Վահե Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու տեղեկությունները, ընդ որում, եթե Վահե Հակոբյանի դեպքում նույնիսկ հնարավոր է միջնորդության կարիք չլինի։ Երեկ նա հրաժարվել է մանդատից, ԱԺ նախագահն էլ հրապարակել է հայտարարությունը, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթից արդեն Վահե Հակոբյանը կզրկվի մանդատից, և դատախազությունը կարող է առանց միջնորդության կալանավորել նրան։

Քաղաքական ընդդիմախոսների դեմ իշխանությունների նախաձեռնած լայնածավալ այս արշավը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը մտադիր է մինչև «քոքը մաշացնել» ընդդիմությանը, որպեսզի կարողանա ավելի անխոչընդոտ իրականացնել իր ապիկար և դավաճանական քաղաքականությունը։ Իհարկե, թե՛ դատախազությունը և թե՛ Ազգային ժողովն առայժմ չեն հաստատում, սակայն չեն հաստատում կալանավորելու միջնորդության վերաբերյալ տեղեկությունները, սակայն դա անում են այնպիսի խորհրդավորության շղարշով, որ կասկած չկա, որ իշխանությունն այլևս հստակ որոշում է կայացրել այս հարցում։

Իհարկե, նույնիսկ միջազգային կառույցներն են արձանագրում Հայաստանում ժողովրդավարության անկման փաստը՝ կոչ անելով զերծ մնալ ընդդիմախոսների դեմ հետապնդումներից։ Այս հանգամանքը բնավ չի մտահոգում փաշինյանական իշխանությանը, որը մի կողմից սեփական կողմնակիցներին համոզում է, թե իբր ժողովրդավարությունն իրենց բրենդն է, մյուս կողմից էլ շարունակում են նույն ջանասիրությամբ հետապնդել ընդդիմությանը։ Առաջիկայում ականատեը կլինենք , թե ինչպես է փաշինյանական իշխանությունը ավելի ու ավելի վտանգավոր քայլերի դիմում իր ընդդիմախոսների դեմ։

Սոնա Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular