Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Աբովյան քաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Աբովյան քաղաքում](/timthumb.php?src=disc/30-11-22/513008aa6f77cf5a4aa4fd3b978eab60.jpg&w=780)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 06:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ միկրոշրջանի, Հանրակացարանային թաղամասի և Հատիսի 2-րդ շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: