ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես սիրում եմ իմ հայրենիքը, Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել․ Սուրիկ Խաչատրյան․ «Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված և ով այս պահին գտնվում է Ֆրանսիայում, «Հրապարակ» օրաթերթին էքսկլյուզիվ հարցազրույց է տվել։

«Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին, նա ՀՀ իրավապահների կողմից մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և յուրացման դրդելու, պաշտոնեական լիազորություններն անցելու համար։

Մեզ հետ զրույցում Խաչատրյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, Սյունիքում տիրող իրավիճակին։ Հարցազրույցի ավարտին Խաչատրյանն ասաց․ «Հայտարարում եմ, որ ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել, չեմ հանձնվել։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, անելիքներ շատ ունեմ և շարունակելու եմ ապրել Հայաստանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի վաղվա՝ նոյեմբերի 30-ի համարում»,- գրում է կայքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular