ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամսվա սկզբին թուրք-հայկական սահմանին տեղի է ունեցել տեխնիկական պատվիրակությունների հանդիպում․ Քալըն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Քալընը, մասնավորապես, հայտարարել է. «Այս ամսվա սկզբին թուրք-հայկական սահմանին տեղի ունեցավ տեխնիկական պատվիրակությունների հանդիպում՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի տարածքում։ Այնտեղ կա կամուրջ, աշխատանքներ են տարվել այն վերանորոգելու և տեխնիկապես նախապատրաստելու ճանապարհային հսկողության, մաքսային հսկողության և նմանատիպ այլ ընթացակարգերի համար, որոնք կյանքի կկոչվեն սահմանի բացումից հետո։

Աշխատանքն իրականացվում էր երկու կողմից, մերոնք նույնիսկ անցան մյուս կողմն ու ճաշեցին նրանց հետ։ Այս տեսակետից կարելի է վստահորեն ասել, որ դրական գործընթաց է ընթանում։ Մոտ ապագայում հնարավոր է թույլատրել երրորդ երկրների քաղաքացիներին, դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց ճամփորդությունը»,- թուրքական A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ և ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular