ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 29-ին տեղի կունենա Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ նոյեմբերի 29-ին Բուխարեստում տեղի կունենա Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է РИА Новости-ն։

«Գործընթացը դրական է ընթանում, բայց դեռ քայլեր կան անելու։ Ֆինլանդիայի հետ խնդիրներն այնքան էլ մեծ չեն։ Շվեդիայում մենք ավելի շատ խնդիրներ ունենք։ Շվեդիան այն երկիրն է, որը պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի»,- ասել է նա:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է խստացնեն հակաահաբեկչական օրենսդրությունը և ընդլայնեն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Ստոլտենբերգը պնդում է, որ դա կարևոր է Թուրքիայի համար, որն առավել ենթակա է ահաբեկչական հարձակումներին օրենքից դուրս գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից։

Նա հավելել է, որ երկրների մուտքը կազմակերպություն երկար ժամանակ է պահանջում։ Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքին միանալը ժամանակ և քննարկումներ կպահանջի, որպեսզի անդամ բոլոր երկրները կարողանան լավ լուծումներ գտնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular