Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցությունները փակուղի են մտել․ ի՞նչ վտանգներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Արցախում պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանը փորձում է փոխել իրավիճակը, սեփական կապերի շնորհիվ զգալիորեն բարձրացնում Արցախի մասին տեղեկատվական իրազեկումը ռուսական և այլ աղբյուրներում, փորձեր ձեռնարկում նույնը կազմակերպել նաև միջազգային լրատվամիջոցներում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները գրեթե արդեն փակուղի են մտել։

Նախօրեին, Արցախի պետնախարարը հայտարարել է, թե Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ «Երկրորդն անվտանգությունն է, պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնա, անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները, նկատի ունեմ և՛ խաղաղապահներին , և՛ ամբողջ միջազգային հանրությանը, որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետ, այլ ոչ միայն ռազմական։ Եվ երրորդն իհարկե, Արցախի սոցիալտնտեսական մշակութային զարգացումն է»,- ընդգծել է Վարդանյանը։

Այդուհանդերձ, Վարդանյանի այս ջանքերն առանձնապես խանդավառությամբ չեն ընդունվել Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ այն ինչ կատարվում է բանակցային գործընթացում, կարելի է միտում համարել փաշինյանական իշխանության կողմից՝ նոր աղետներ արցախի գլխին բերելու։

Օրեր առաջ, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չեղարկվում է, քան որ հայկական կողմը պայման է դրել, որ դրան պետք է մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հայկական կողմն արձագանքել է, թե Մակրոնի մասնակցությունը նախատեսված է Պրահայի հանդիպման հայտարարության մեջ և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել իբրև բանակցային գործընթացից հրաժարվելու Հայաստանի ձգտում։

Գործող իշխանությունները փորձում են համոզել, թե բանակցային գործընթացը փակուղում չի գտնվում, ավելին, վստահ են, որ այս վիճակը երկար չի տևի, մինչդեռ հստակ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը վկայում է, որ այդ երկիրն ամեն գնով բանակցությունները փորձում է տանել փակուղի նաև միջազգային ասպարեզում հիմքեր ստեղծել ՝ հայտարարելու , թե Հայաստանն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար և ինքը ստիպված գնալու է ռազմական էսկալացիայի։

Իհարկե այս տարբերակը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից, որպեսզի հետագայում հայտարարի, թե ինքը որևէ կերպ չէր կարող պահել «զանգեզուրյան միջանցքը» և ստիպված է եղել նոր զիջումներ անել՝ իբր մի քանի տասնյակ հազար հայերի փրկելու համար։

Դեռ 2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ վերլուծաբաններ ահազանգել են նման վտանգի մասին, սակայն փոխարենը Նիկոլ Փաշինյանն առավելապես զբաղված է եղել սեփական իշխանությունն ամրապնդելով, ինչպես նաև հիմնական ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի ուղղությամբ քարեր նետելով։ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի բոլորին մեղավոր կարողանա հանել, իսկ նրա կողմնակիցները շարունակում են կրկնել այդ արատավոր թեզը։

Տաթև Հախնազարյան

Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը
Ամենադիտված