Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սանոսյանին պաշտոնի իջեցում է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր համար պարզել է, թե ովքեր են եղել կուսակցության համաժողովում վարչության անդամների ընտրության հիմնական կեղծարարները և կազմակերպիչները և այդ կապակցությամբ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում բավականին հետաքրքիր պատժամիջոցներ են ձեռնարկելու, մասնավորապես ՔՊ-ում անցկացված ներքին հետաքննության, ինչպես նաև իրավապահների փոխանցած որոշ տեղեկությունների համաձայն։

Եթե բոլոր ընտրակեղծիքների թիկունքում կանգնած են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ապա անմիջական իրականացնողները երկուսն են՝ պատգամավոր Արփի Դավոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հենց նրանք են եղել ողջ ընթացքում ՔՊ տարածքային կառույցների ստեղծման հիմնական կազմակերպիչները, նրանք են ուղորդել տեղերում իրենց մարդկանց նախ դառնալ ՔՊ տեղական կառույցների խորհրդների անդամներ, ապա և ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ցուցակով ընտրություններ իրականացնել։ Այդուհանդերձ նույնիսկ այդ հանգամանքը հնարավոր չի եղել ապահովել որպեսզի հին ՔՊ-ականներից շատերին դուրս թողնել վարչությունից և նրանց փոխարեն ընդգրկեն Սուրեն Պապիկյանի հիմնական կողմնակիցներին։

Թերևս միայն Սանոսյանին է հաջողվել բավականին լուրջ ձայներ հավաքել՝ հույս ունենալով այդ կերպ ոչ միայն պահպանել իր պաշտոնը, այլ նաև ավելի մեծ ազդեցության լծակներ ստանալ ՔՊ-ում։

Նախկինների օրոք բավականին լուրջ կարիերա արած Սանոսյանը, այժմ էլ «կարկառուն» ՔՊ-ական է դարձել և կատարում է բացառապես Սուրեն Պապիկյանի հրահանգները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ում բավականին կոշտ են տրամադրված Սանոսյանի հանդեպ, վերջինիս մեղադրում են ոչ միայն վարչության ընտրությունների կեղծման, այլ նաև տարբեր կուսակիցների դեմ Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր նյութելու մեջ, ուստի և կարողացել են հասնել նրան, որպեսզի Փաշինյանը լրջորեն մտածի Սանոսյանին պատելու մասին։

Այդուհանդերձ Սանոսյանին ընդհանրապես ոչ թե հեռացնելու են պետական կառավարման համակարգից, այլ ավելի ցածր պաշտոնի են տանելու՝ կառավարությանն առընթեր որևէ կոմիտեի նախագահ։

«Քաղպայմանագրում» կարծում են, որ սա բավականին լուրջ աքսոր է նախարարի պաշտոնի համեմատ, և դրանից հետո Սանոսյանը ստիպված կլինի գլուխը կախ աշխատել։

Իհարկե կա նաև այլ տարբերակ. ընդհանրապես Սանոսյանին հեռացնել կուսակցությունից և որևէ պաշտոնի չնշանակել։ Այդ դեպքում, սակայն, «Քաղպայմանագրում» մտավախություն ունեն, որ Սանոսյանը կարող է արագ վերապռոֆիլավորվել ընդդիմադրի և տարբեր տեղեկատվական արտահոսքեր կազմակերպել Փաշինյանի և նրա կուսակիցների դեմ։

Աննա Նադոյան

Հայաստանում մշտական բնակչության թիվը․ նոր տվյալներ Իսրայելական զորքերը հարձակվել են Դեյր ալ-Բալահի դաշտային հոսպիտալի վրա. առնվազն 18 մարդ է զոհվել Էլմիրա Կարապետյանը դուրս մնաց օլիմպիադայից Արտակարգ դեպք․ քաղաքացին Սևանի ափից մոտ 200 մետր հեռացել ու չի կարողացել վերադառնալ Ուժեղացված հսկողություն, կարմիր ու սև բերետավորներ․ Փաշինյանը «Արեգակ» սրճարանում է Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ 3 դանակահարված քաղաքացի հոսպիտալացվել էՀայտնի են Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիրները Գյումրի ԲԿ-ի ՔՊ-ական փոխտնօրենը սրճարանում ծեծել է նախկին կնոջը․ ականատեսՆիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը. Գառնիկ ԴանիելյանԿարևոր․ Երևանում փողոց է ժամանակավորապես փակ լինելու «Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել. Բագրատ Սրբազան Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարիցԵրևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներիցՓաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններինԳյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով Վարսենիկ Մանուչարյանը դուրս մնաց Օլիմպիական խաղերից Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին Ողբերգական վթարի կասկածյալը փախել է Վրաստան․ մանրամասներԻնչու երեխայի ծնողները բողոք չներկայացրեցին դաստիարակի դեմ․ մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ… ՊենսնեՀայաստանը՝ նոր Վրաստան Արագությունը մինչև 500 կմ/ժ. Ռուսաստանի զինված ուժերում հայտնվել է ուղիղ թևով առաջադեմ կամիկաձե անօդաչու թռչող սարքԹուրքիան կրկին գործարկել է «3+3» ձևաչափն Անդրկովկասում  Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»  Անհետ կորած Նունե Ա․-ն գտնվել է․ որտե՞ղ էր նաՎանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը․ պատմության այս օրը (27 հուլիս)Ուշագրավ մանրամասներ․ դայակը ընտանիքին մտերիմ մարդ է եղելԲագրատ Սրբազանը Տիգրանաշենում է Վրաստանում երկրաշարժ է եղել Արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր ԱվանեսյանՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ մանրամասներ Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջՌուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել է
Ամենադիտված