ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

- Ալբանիա՝ Անկախության օր, Արևելյան Թիմոր, Բուրունդի և Չադ՝ Հանրապետության օր, Իրան՝ Նավատորմի օր, Պանամա՝ Անկախության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1855- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Մուրավլյովի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են Կարսը:
1859 - ծնվել է   հայազգի ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արտեմ Կոտելնիկովը:
1911 - ծնվել է   նկարիչ Կարապետ Տիրատուրյանը:
1915-վախճանվել է  հայ մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:
1917- Թիֆլիսում ստեղծվել է Անդրկովկասյան կոմիսարիատը՝ վրացի մենշևիկների, էսեռների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսաֆաթականների կոալիցիոն կառավարությունը, որի նախագահն է դարձել վրացի մենշևիկ Գեգեչկորին:
1918- վախճանվել է  գրող Գեղամ Տեր-Կարապետյանը:  
 -Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր, որոնց ժամանակ Անդրանիկին հաջողվել է մի շարք ադրբեջանական գյուղեր գրավել, մասնավորապես Աբդալյարը, բայց հետո նա ստիպված է եղել հետ քաշվել Գերյուսի:
1920- 11-րդ Կարմիր բանակի ուժերը Ղազախի հարավ արևելյան հատվածում հատել են Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի սահմանագիծը և մտել Հայաստան:
1927- ծնվել է  ռեժիսոր- Սուրեն Առաքելյանը:
1937- վախճանվել է անասնաբուժության և կաթի մասնագետ Ավետիս Քալանթարը:
1962 - ծնվել է    լեզվաբան, թարգմանիչ և քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը:
1965- վախճանվել է նկարիչ Հարություն (Արիել) Աճեմյանը:
1974- շահագործման է հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
1989- վախճանվել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը:
2005-Հայաստանյան միացյալ ընդդիմությունը Մատենադարանի մոտ անց է կացրել բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթաց սկսել:
2007- Վերաքաննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով արդարացվել է «Ռոյալ Արմենիա»-ի համասեփականատերը: 
2008-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ:
2009-Երևանի Մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀԿ  12-րդ համագումարը, որտեղ  կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։ 
2014-կայացած «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքը եղել է 12․4 միլիոն դոլլար:
2017-Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝  ապօրինի ռազմամթերք պահելու և հանցավոր ճանապարհով եվրո թղթադրամներ ստանալու մեղադրանքով:
2019- «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9 856 հազար դոլար, որը 2018-ի համեմատ 1 մլն 250 հազարով դոլլարով պակաս է եղել։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1627 —լեհ-շվեդական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Օլիվի ճակատամարտը, որը ավարտվել է Ռեչ-Պոսպոլիտայի  հաղթանակով:
1632– ծնվել է ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր Ժան Բատիստ Լյուլլին:
1757 - ծնվել է    անգլիացի նկարիչ և բանաստեղծ Ուիլյամ Բլեյքը:
1694– վախճանվել է ճապոնացի բանաստեղծ Մացուո Բասյոն:
1820– ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Էնգելսը:
1859– վախճանվել է ամերիկացի ռոմանտիկ գրող Վաշինգտոն Իրվինգը:
1880 - ծնվել է    ռուս պոետ Ալեքսանդր Բլոկը:
1881– ծնվել է ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:
1899 —Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Մոդդեր գետի ճակատամարտը:
1912 - Ալբանիան հռչակում է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:
1916- վախճանվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:
1939- վախճանվել է բասկետբոլ խաղի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:
1943 – սկսվել է Թեհրանի կոնֆերանսը, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:
1954- վախճանվել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին:
1964- դեպի Մարս է ուղարկվել ամերիկյան  «Մարիներ-4»ավտոմատ կայանը:
1974 —«Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում կայացած  էլթոն Ջոնի  համերգին իր վերջին ելույթն  է ունեցել Ջոն Լենոնը:
1975– Արևելյան Թիմորը հռչակել է իր անկախությունը Պորտուգալիայից:
1991 - Հարավային Օսիան հռչակել է իր անկախությունը Վրաստանից:
1994 —Նորվեգիայում կայացել է երկրորդ հանրաքվեն Եվրոմիություն մտնելու հարցով և այս անգամ ևս ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել դրան:
 2010– ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է 251 287 հատ ԱՄՆ-ի կառավարական հեռագրեր:
2016- «Շապեկոենսե» բրազիլական թիմի անդամների մեծ մասը զոհվել է ավիաաղետի հետևանքով:
2021– վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր, երգիչ ու բանաստեղծ Ալեքսանդր Գրադսկին:
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular