ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վլադիմիր Արիև. «Հայաստանի զոհի կերպարը չի փրկի Ռուսաստանին»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dsnews.ua-ն գրում է, որ ԵԱՀԿ-ում ուկրաինացի դիտորդ, Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիմիր Արիևը վստահեցրել է, որ Հայաստանի համար Ղարաբաղում զոհի կերպար ստեղծելու ռուսական քարոզչամեքենայի ցանկացած փորձ ապարդյուն կլինի և չի փրկի ռուսներին Ուկրաինայի դեմ պատերազմում։


Միայն Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը կօգնի վերականգնել արդարությունը Ռուսաստանի կողմից բռնակցված յուրաքանչյուր տարածքի էթնիկ բնակիչների համար, կարծիք է հայտնել նա, ադրբեջանական Ղարաբաղը, վրացական Հարավային Օսիան, մոլդովական Մերձդնեստրը և ուկրաինական Ղրիմն ու Դոնբասը անկախ նրանից, թե որտեղից են հնչում խոսքերը՝ արմատներով բացառապես Մոսկվայից են:


Ներկայումս Ֆրանսիայի հայկական սփյուռքը, համագործակցելով տեղի քաղաքական գործիչների և Կրեմլի քարոզիչների հետ, փորձում է զուգահեռներ անցկացնել ուկրաինական պատերազմի և ղարաբաղյան հակամարտության միջև՝ զոհի կարգավիճակ ապահովելու համար։ Սակայն ռուսներին չի հաջողվի վնասել ո՛չ Ադրբեջանին, և ո՛չ էլ Ուկրաինային, քանի որ Էմանուել Մակրոնի դիրքորոշումն անդրդվելի է, և նա Ուկրաինայի կողմից է, համոզված է Արիևը։ «Դա նախագահի դիրքորոշումը չէ, ես հասկանում եմ Հայաստանին, նա ուզում է առաջ տանել իրենը,- նկատել է պատգամավորը,- բայց եկեք ընդունենք, որ Հայաստանը միշտ փրկություն է փնտրել Ռուսաստանում, 2008 թվականին Հայաստանը վրացիների համար, ովքեր ուզում էին փախչել ռուսական ներխուժումից, փակեց սահմանները, Հայաստանը միշտ Կրեմլից զենք է ստանում անվճար, իսկ Ադրբեջանը զենքը գնում է, և հենց Ադրբեջանն էր կորցրել իր տարածքների մոտ 20%-ը և իրավունք ունի ստանալ ժողովրդավարական երկրների՝ ներառյալ Ուկրաինայի, աջակցությունը»:


Վերջին շրջանում ֆրանսիացի տարբեր աստիճանի քաղաքական գործիչներ քարոզում են այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որն, ի դեպ, կոչվում էր նաև «Մինսկ», դադարեցվել է ռազմական հակամարտության պատճառով, և Հայաստանն ինքը զոհ է: Եվ նրանք համեմատում են այդ  հակամարտությունը Ուկրաինայի պատերազմի հետ, ինչը ըստ Արիևի, անընդունելի է։


Նոյեմբերի 15-ին ֆրանսիացիները բանաձև են ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, մասնավորապես՝ էմբարգո դնել ԵՄ երկրներին գազի մատակարարման վրա։ Դա կարող է զգալիորեն ամրապնդել Կրեմլի դիրքերը էներգետիկ պատերազմում, ինչպես նաև շեղել Եվրոպային ուկրաինական իրադարձություններից։ Սակայն, ինչպես ընդգծել է Արիևը, Ուկրաինան այսօր նշանակալի գործոն է համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ, և Եվրոպան նրա կարծիքի հետ հաշվի է նստում նույնիսկ Կովկասում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular