ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և կարդինալ Անջելո Բեչչուի միջև հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել է, ինչպես պարզվել է վերջինիս շուրջ ընթացող դատական ​​գործընթացի ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հաղորդվում է, որ դատարանը լսել է Ֆրանցիսկոսի և կարդինալ Բեչչուի զրույցի ձայնագրությունը։ Ինչպես հայտնի է դարձել, ձայնագրությունն արվել է մեկ այլ անձի կողմից, շփումը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 24-ին, երբ Բեչչուն արդեն հեռացվել էր աշխատանքից և մեղադրվել յուրացումների մեջ։

Զրույցի ընթացքում կարդինալը խնդրել է Պապին հաստատել, որ նա թույլատրել է վճարումներ՝ օգնելու ազատել Աֆրիկայում առևանգված միանձնուհուն։ Վճարումները պետք է կատարվեին Բեչչուի անվտանգության հարցերով խորհրդատուի միջոցով (որը նույնպես մեղադրվում է յուրացման մեջ) բրիտանական Inkerman Group ընկերությանը։ Վերջինս էլ իր հերթին պետք է օգներ 2017 թվականին Մալիում իսլամական գրոհայինների կողմից առևանգված միանձնուհու ազատ արձակմանը:

Վճարված գումարները, ըստ կարդինալի, եղել են 350.000 եվրո բրիտանական ընկերությանը և 500.000 եվրո փրկագին միանձնուհու համար։ Ըստ արձանագրության՝ Պապը պատասխանել է, որ աղոտ կերպով է հիշում, թե ինչի մասին է խոսքը, և խնդրել է Բեչչուին գրավոր ներկայացնել խնդրանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular