Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թևեր և թիմեր. ինչ պատկեր է ՔՊ Տավուշի «ներքին խոհանոցում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեև հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր ղեկավարծ կուսակցության ներսում չեն կարող լինել թևեր և տարբեր թիմեր, որոնք կպայքարեն մեկը մյուսի դեմ, ժամանակը ցույց տվեց, որ հեղափոխական պաշտոնյաներն էլ իշխանության համը զգալուց հետո չեն կարողացել դիմադրել գայթակղությանը և այդ  իշխանության համար պայքարում դեմ են դուրս եկել անգամ մեկը մյուսի դեմ:

Հատկապես ցայտուն է թևերի բաժանումը մարզերում, որտեղ տեղային, կարելի է ասել՝ նույնիսկ լոկալ պատերազմներ են ընթանում:

Դիցուք՝ Տավուշում ՔՊ-ի մի թևը ղեկավարում է մարզպետ Հայկ Ղալումյանը և վերջինիս եղբայրը, պատգամավոր Վահե Ղալումյանը: Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է և հենց սրանով է պայմանավորված նրա ունեցած իշխանությունը և լծակները: Միևնույն ժամանակ մարզպետը և եղբայրը հասցրել են հայտնվել սկանդալային պատմությունների կիզակետում, երբ գործի էին դրել ձեռք բերված լծակները: Այսպես օրինակ, ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը՝ կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտել էր, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, ով Ղալումյանների ազգականն է: Բնականաբար, Հայկ Ղալումյանը անում է ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի տարբեր պաշտոններում տեղավորվեն հենց իր յուրայինները, դիցուք՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն նշանակվի իր ընկերը՝ շարքային դասախոս Հայկ Քամալյանը: Հայկ Ղալումյանի միջնորդությամբ Իջևանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել իր ընկեր Մհեր Ղալթաղչյանը։ Երկու տարի առաջ Իջևանում տեղի ունեցան անօրինական ծառահատումների դեմ պայքարի իմիտացիա և ոստիկանական ռեպրեսիաներ։ 

ՔՊ-ական մյուս թևը ղեկավարում է Դիլիջանի համայնքապետ ընտրված Դավիթ Սարգսյանը, նա բավական ծանր ներթիմային պայքարում կարողացավ ընտրվել ՔՊ Դիլիջանի տարածքային խորհրդի նախագահ և դա էլ իր հերթին վերջինիս բավական լուրջ գործիքակազմ է տալիս: Թեև Սարգսյանը նույնպես ցանկանում է մարզում հնարավորինս շատ յուրայիններ ունենալ առանցքային պաշտոններում, նրա այդ նկրտումները դեռևս հանդիպում են Ղալումյանների կազմակերպված դիմադրությանը:

ՔՊ-ի տավուշյան մյուս թևը ղեկավարում է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, բավական սերտ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանի հետ, ով էլ ընտրություններից առաջ Իջևանում հենց Ճաղարյանի ընտրվելու պրոցեսի կուռացիան էր անում: Վերջինս բավական լավ հարաբերություններ ունի նաև մարզպետի հետ, սակայն որոշ առումով ունի նաև ինքնուրույնություն  և կարողանում է իր սեփական խաղը խաղալ: Միևնույն ժամանակ, փաստենք, որ  Ճաղարյանը որոշել է աշխատանքով ապահովել իր և մարզպետ Ղալումյանի գրեթե ողջ գերդաստանին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ համայնքապետարունում աշխատանքի է անցել Ղալումյանի բաջանաղի որդին՝ Վաչե Վիրաբյանը։ Համայնքի ղեկավարի խորհրդական, բաջանաղ Դավիթ Վիրաբյանի դուրստր՝ 19 ամյա Նանե Վիրաբյանը, նույնպես աշխատում է համայնքապետարանում։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը՝ Աշոտ Երիցյանին, ով աշխատում է, որպես առաջատար մասնագետ։ Համայնքում գլխավոր մասնագետ է աշխատում նաև Անահիտ Ղալումյանը, իսկ բարեկամուհի Հասմիկ Ղալումյանը 1-ին կարգի մասնագետ է։ Իսկ Լիլիթ Ղալումյանը զբաղեցնում է Կրթության մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի պաշտոնը։ Բացի այդ, համայնքապետ Արթուր Ճաղարյանը մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է: Բացի Ղալումյանի և կնոջ ազգականներից, հեռու չեն մնացել նաև համայնքապետ Ճաղարյանի ազգականները։ Համայնքապետերանի մամուլի պատասխանատուն՝ Լիա Ճաղարյանը, համայնքապետի խորհրդական Նարեկ Ճաղարյանը և համայնքապետը մտերիմ ազգականներ են։

Ըստ էության, Տավուշում իշխանության համար ներթիմային պայքարի երեք հիմնական առաջամարտիկները հենց վերը նշված պաշտոնյաներն են, և նրանք են, որ փորձում են մարզի խնդիրները մի կողմ դրած՝ աշխատել միայն հավելյալ իշխանական լծակներ ձեռ գցելու և մարզում սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ...

Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կա
Ամենադիտված