ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում փակել են վարչության ընտրությունների կեղծիքների էջը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔՊ-ում փակել են վարչության ընտրությունների կեղծիքների էջը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությանը հաջողվել է Նիկոլ Փաշինյանի և մյուս կուսակցականներին համոզել՝ սեփական կեղտոտ լվացքը դուրս չհանել և իրավապահներին հանձնարարել են դադարեցնել իրավական գործընթացը, փոխարենը քննություն իրականացնելու են քաղպայմանագրի ներսում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրարկե, խնդիրներն այսպիսով չեն ավարտվում և դեռ ընտրակեղծիքներ իրականացրած անձանց համար լուրջ հետևանքներ կարող են լինել։ Այդուհանդերձ կուսակցությունը որոշել է, որ շատ ավելի լավ է պատիժները լինեն կուսակցության ներսում,իսկ դրա մասին հանրությանը որևէ տեղեկություն չհաղորդեն։

«Քաղպայմանագրի» համաժողովից հետո, երբ պարզվեց, որ առնվազն 2 հոգու ձայները միտումնավոր նվազեցրել են, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն ու պատգամավոր Արսեն Թորոսյանը վերադարձվեցին վարչության կազմ, իսկ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին և Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հեռացրեցին։

Դրանից հետո Փաշինյանը նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությանն էր հանձնարարել քննություն սկսել՝ պարզելու, թե ովքեր են եղել ընտրակեղծիքներ իրականացնողները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն արդեն նախնական տեղեկուըթյուններ է փոխանցել Փաշինյանին, նույնիսկ կուսակցությունում մտադիր են եղել այդ մասին հաղորդագրություն տարածել և կոնկրետ անձանց պատժել, սակայն վերջին պահին վարչությունը որոշել է տեղեկությունը գաղտնի պահել և պատիժներն իրականացնել ներսում։

Այդ կապակցությամբ, նույնիսկ որոշվել է, որ գլխավոր մեղավորին՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թողնել վարչության կազմում, սակայն չընտրել ՔՊ փոխնախագահի պաշտոնում։ Նոր կանոնադրությամբ՝ «Քաղպայմանագիրը» երկու վարչության նախագահի երկու տեղակալներ է ունենալու, որոնցից մեկը զբաղվելու է կազմակերպչական հարցերով, իսկ մյուսը կուսակցության արտաքին հարաբերություններն ու քարոզչական բլոկն է համակարգելու։

Եվ «Քաղպայմանագրում» ցանկանում են, կուսակցության վարչության փոխնախագահներ ընտրել այն անձանց, որոնց անունը ընդհանրապես չի շրջանառվում ընտրակեղծիքների մեջ։ Մասնավորապես փոխնախագահներից մեկի պաշտոնին արտաքին հարաբերությունների և քարոզչական ուղղվածությամբ հավակնում է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա փաստարկել է, թե դա չափազանց կարևոր է, որ հենց ինքը լինի , որպեսզի կարողանա նաև ապահովել հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ կուսակցական քարոզչական գծի ընդհանուր համադրումը։ Իսկ ընտրակեղծիքներ իրականացրած անձանց նկատմամբ առաջիկայում լուրջ պատիժներ են կիրառվելու, որոնց մասին,սակայն, ՔՊ-ն տեղեկություն չի հայտնի։ Մեր աղբյուրը խոստացավ՝ համապատասխան պատիժների վերաբերյալ տեղեկությունը հայտնել մեզ։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular