Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում փակել են վարչության ընտրությունների կեղծիքների էջը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔՊ-ում փակել են վարչության ընտրությունների կեղծիքների էջը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությանը հաջողվել է Նիկոլ Փաշինյանի և մյուս կուսակցականներին համոզել՝ սեփական կեղտոտ լվացքը դուրս չհանել և իրավապահներին հանձնարարել են դադարեցնել իրավական գործընթացը, փոխարենը քննություն իրականացնելու են քաղպայմանագրի ներսում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրարկե, խնդիրներն այսպիսով չեն ավարտվում և դեռ ընտրակեղծիքներ իրականացրած անձանց համար լուրջ հետևանքներ կարող են լինել։ Այդուհանդերձ կուսակցությունը որոշել է, որ շատ ավելի լավ է պատիժները լինեն կուսակցության ներսում,իսկ դրա մասին հանրությանը որևէ տեղեկություն չհաղորդեն։

«Քաղպայմանագրի» համաժողովից հետո, երբ պարզվեց, որ առնվազն 2 հոգու ձայները միտումնավոր նվազեցրել են, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն ու պատգամավոր Արսեն Թորոսյանը վերադարձվեցին վարչության կազմ, իսկ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին և Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հեռացրեցին։

Դրանից հետո Փաշինյանը նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությանն էր հանձնարարել քննություն սկսել՝ պարզելու, թե ովքեր են եղել ընտրակեղծիքներ իրականացնողները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն արդեն նախնական տեղեկուըթյուններ է փոխանցել Փաշինյանին, նույնիսկ կուսակցությունում մտադիր են եղել այդ մասին հաղորդագրություն տարածել և կոնկրետ անձանց պատժել, սակայն վերջին պահին վարչությունը որոշել է տեղեկությունը գաղտնի պահել և պատիժներն իրականացնել ներսում։

Այդ կապակցությամբ, նույնիսկ որոշվել է, որ գլխավոր մեղավորին՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թողնել վարչության կազմում, սակայն չընտրել ՔՊ փոխնախագահի պաշտոնում։ Նոր կանոնադրությամբ՝ «Քաղպայմանագիրը» երկու վարչության նախագահի երկու տեղակալներ է ունենալու, որոնցից մեկը զբաղվելու է կազմակերպչական հարցերով, իսկ մյուսը կուսակցության արտաքին հարաբերություններն ու քարոզչական բլոկն է համակարգելու։

Եվ «Քաղպայմանագրում» ցանկանում են, կուսակցության վարչության փոխնախագահներ ընտրել այն անձանց, որոնց անունը ընդհանրապես չի շրջանառվում ընտրակեղծիքների մեջ։ Մասնավորապես փոխնախագահներից մեկի պաշտոնին արտաքին հարաբերությունների և քարոզչական ուղղվածությամբ հավակնում է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա փաստարկել է, թե դա չափազանց կարևոր է, որ հենց ինքը լինի , որպեսզի կարողանա նաև ապահովել հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ կուսակցական քարոզչական գծի ընդհանուր համադրումը։ Իսկ ընտրակեղծիքներ իրականացրած անձանց նկատմամբ առաջիկայում լուրջ պատիժներ են կիրառվելու, որոնց մասին,սակայն, ՔՊ-ն տեղեկություն չի հայտնի։ Մեր աղբյուրը խոստացավ՝ համապատասխան պատիժների վերաբերյալ տեղեկությունը հայտնել մեզ։

Աննա Նադոյան

Տարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին
Ամենադիտված