Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քանի օր է, ինչ որոշակի շրջանակներ ինտենսիվորեն քննարկում են ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանին (Մացո) նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելը: Վերջին խոսքն, իհարկե, ՀՀ նախագահինն է, բայց ԲԴԽ նման որոշումն ինքնին ուշագրավ ենթատեքստեր ունի: Բանն այն է, որ Մարտիրոսյանը հայտնի է մի կողմից՝ որպես Եվրոպական դատարանի վճիռներով խախտումներ թույլ տված դատավոր, մյուս կողմից՝ միշտ իշխանահաճո որոշումներ կայացրած և քաղաքական աղմկահարույց գործերով, մեղմ ասած, կասկածելի որոշումներ կայացրած դատավոր:

Ի դեպ, նա այն քիչ դատավորներից է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո էլ դարձավ այս իշխանության «սրտի» դատավորը, որին հանձնարարվում էին քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր, այդ թվում՝ ռեժիսոր Արմեն Գրիգորյանի, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի և այլն: Ուշագրավ է, որ նրա թեկնածության հետ կապված բացասական եզրակացություն են տվել թե՛ փորձագետները, այդ թվում՝ միջազգային, թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այդուամենայնիվ, ԲԴԽ-ն 6 կողմ և 3 դեմ ձայնով ընտրել է Մարտիրոսյանին: Դեմ քվեարկածների թվում է եղել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

Ի դեպ, դեռևս օգոստոսին արդարադատության նախարար եղած ժամանակ վերջինս Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը Նիկոլ Փաշինյանի սրտով է, որը ժամանակին ասում էր, թե «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա հենց նրա անունից է ԲԴԽ անդամների հետ «ինստրուկտաժ» արվել, որպեսզի կողմ քվեարկեն: Մեր տեղեկություններով, այս «բոլոլայի» արդյունքում բավական սրվել են Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերությունները: Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանի «սրտի» դատավորի ընտրության հետ կապված հատկապես մեծ աղմուկ են բարձրացրել, այսպես կոչված, «սորոսական» շրջանակները, որոնց առանձին միավորներ նույնիսկ պահանջ են ներկայացրել ՀՀ նախագահին՝ չհաստատել Մարտիրոսյանի թեկնածությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են
Ամենադիտված