Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են հավակնում նոր ձևավորվող «սուպերնախարարի» պաշտոնին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Նոր ձևավորվող սուպերնախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և  Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝  հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա ու քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և  հումանիտար հարցեր։ 

Անշուշտ, այսօր թիվ մեկ ինտրիգը կայանում է նրանում, թե ում Փաշինյանը կվստահի սուպերնախարարի այս պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հավանական թեկնածուները երեքն են՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը և ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը: Դիտարկենք նրանցից յուրաքանչյուրի շանսերն առանձին-առանձին:

Վահե Ղազարյանի թեկնածությանը այս պաշտոնում դեմ չեն լինի ուժայինները, քանի որ նա այսպես ասած՝ «համակարգի» մարդ է:  Ղազարյանը մինչև Թավշյա հեղափոխությունը մարզային նշանակության պաշտոններ է զբաղեցրել Տավուշում՝ Իջևանում և Դիլիջանում: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ, այնուհետև՝ ոստիկանապետ: Նա համարվում է Նիկոլ Փաշինյանի մտերիմը և նույնիսկ՝ մանկության ընկերը և վերջինիս կարիերային թռիչքը հեղափոխությունից հետո շատերը պայմանավորում էին նաև այս հանգամանքով: Ամիսներ առաջ Դիմադրության շարժման կազմակերպած ակցիաների ընթացքում Ղազարյանը, չնայած առկա հանրային ճնշման, իրեն ցույց տվեց որպես Փաշինյանի հրամանները պատրաստակամորեն կատարող և «խաղեր չտվող» պաշտոնյա: Անգամ եթե Փաշինյանը ցանկանա սուպերնախարարի պաշտոնը հանձնել Ղազարյանին, այդ որոշմանը դժվար հոժարակամորեն համաձայնվեն սորոսական շրջանակները, որոնք բավական լրջորեն աշխատում են ոստիկանապետի դեմ՝ ցանկանալով վերջինիս փոխարինել իրենց արժեհամակարգին առավել մոտ թեկնածուով: Դժվար է պատկերացնել, որ սորոսականները, ովքեր այսօր որպես փորձագետներ ներգրավված են նոր ստեղծվող կառույցի ձևավորման գործընթացում, «հալած յուղի» տեղ կընդունեն Փաշինյանի՝ Ղազարյանին սուպերնախարարի պաշտոնը տալու նախաձեռնությանը:  Այդ քայլին գնալով՝ Փաշինյանը կարող  է վերջնականապես կորցնել սորոսականների՝ առանց այդ էլ օրեցօր նվազող աջակցությունը:

Մյուս թեկնածուն, ում անունը շրջանառվում է, Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս հեղափոխությունից հետո չի էլ թաքցնում իր հավակնությունները հատկապես ՊՆ և ուժային բլոկի հանդեպ և բնական է, որ նորաստեղծ սուպերնախարարությունը Քոչարյանի համար «յուղոտ պատառ» է հանդիսանում: Սակայն, Քոչարյանի գործերը բարդանում են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած լարվածության պատճառով: Լարվածության հիմքում հենց Քոչարյանի անթաքույց ամբիցիաներն են և ՊՆ-ում իր լծակները ավելացնելու ցանկությունը: Ընդամենը վերջերս էլ Պապիկյանը հետ ուղարկեց Քոչարյանի կողմից մշակված ԶՈՒ բարեփոխումների ռազմավարությունը՝ հայտարարելով, որ «որոշ բաներ իրեն դուր չեն գալիս»:  Գաղտնիք չէ, որ Քոչարյանը ամեն ինչ անում է, որպեսզի իր մարդիկ պաշտոնի անցնեն ուժային համակարգում եւ արդեն բավականին լուրջ հաջողությունների հասել է այդ առումով, օրինակ պատերազմից հետո կարողացել է հասնել նրան, որ ՊՆ նախարար նշանակվի իր վաղեմի ընկերը՝ Վաղարշակ Հարությունյանը, ճիշտ է՝ Քոչարյանի «տրիումֆը» երկար չի տևել: Այս ամենի հետ մեկտեղ, Քոչարյանը ունի նաև լուրջ բացթողումներ, որոնք կարող են և չներվել Փաշինյանի կողմից, այն է ապրիլյան պատերազմի  և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովների աշխատանքի փաստացի տապալումը․ Քոչարյանին այդպես էլ չհաջողվեց «մեղավորներ» գտնել նախկին իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան գեներալիտետի շարքերում, և Փաշինյանը չէր էլ թաքցնում իր դժգոհությունը Քոչարյանի կատարած աշխատանքից: Սակայն Քոչարյանի թերևս ամենամեծ թերությունը կայանում է նրանում, որ վերջինս ընդգծված հակառուսական գործիչ է և հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը կցանկանա փչացնել Մոսկվայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները՝ սուպերնախարարությունը բացահայտ արևմտամետ Քոչարյանին հանձնելով: Հիշենք դրվագը, երբ ըստ տարածվող լուրերի՝ Փաշինյանը հետ կանգնեց Մհեր Գրիգորյանին ԱԳՆ պաշտոնում նշանակելու մտքից, այն պատճառով, որ վերջինս պրո-արևմտյան գործիչ է և նրա թեկնածությանը դեմ էր Մոսկվան:

Հաջորդ թեկնածուն ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն է, ում պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց տեղի ունեցավ Սուրմալուի ողբերգական դեպքը և պետք է նշել, որ Փամբուխչյանի նախարարական դեբյուտը բավական բարդ ստացվեց: Ծանր էին Փամբուխչյանի առաջին ամիսները նաև 2018-ին ՏԿԵՆ նախարարի տեղակալ նշանակվելուց հետո, երբ լրջագույն խնդիրներ էին առաջացել Վերին Լարսի անցակետում և խնդրի կարգավորմամբ, բանակցություններով հայկական կողմից զբաղվում էր հենց Փամբուխչյանը: Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ երեք թեկնածուներից առավել մեծ շանսեր ունի հենց Փամբուխչյանը, ով վերջերս նաև ընտրվեց ՔՊ վարչության անդամ և դա էլ իր հերթին հավելյալ առավելություն է տալիս նրան՝ հաշվի առնելով այն փաստը, որ որոշում կայացնելուց Փաշինյանը, անշուշտ, հաշվի է առնելու նաև քաղաքական թիմի կարծիքը և տրամադրությունները: Բացի այդ, Փամբուխչյանը կարող է ընդունելի թեկնածու լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի համար, քանի որ որպես կանոն՝ աչքի է ընկել բալանսավորված դիրքորոշումներով և հայտարարություններով: Որոշում կայացնելուց Փաշինյանն, անշուշտ, ստիպված է լինելու հաշվի առնել նաև այս հանգամանքը:

Թե ում վրա կանգ կառնի Փաշինյանի վերջնական ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը: Անշուշտ, ՔՊ-ի ներսում բացի վերը նշված անձանցից կան նաև այլ անձինք (ում անունները դեռևս չենք նշի), ովքեր ցանկանում են զբաղեցնել այդչափ բաղձալի պաշտոնը, հետևաբար պայքարը, այդ թվում ներթիմային և կլանային պայքարը ՔՊ-ում, վարչության ընտրություններով ոչ միայն չի ավարտվում, այլ նոր թափ է ստանում...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»
Ամենադիտված