Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը՝ ումմայական ինքնության պրիզմայով. Քսավիեր Վիլյար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լարվածության ներկա մթնոլորտն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ անհրաժեշտ է հասկանալ քաղաքական տեսակետից։ Այս մասին Press TV-ի մեկնաբանությունում ասել է իսլամի հարցերի փորձագետ Քսավիեր Վիլյարը։

«Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն Ադրբեջանի պաշտոնական անձանց սադրիչ հայտարարություններին, այլեւ կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես է յուրաքանչյուր երկիր տեսնում իսլամն ու նրա քաղաքական հնարավորությունները։

Քաղաքական վերլուծությունն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի պսակազերծի էսենցիալիստական ընթերցումը, որն իսլամը դիտարկում է որպես բացատրություն՝ ուշադրություն չդարձնելով այն բանին, թե ինչպես է այն ձեւակերպված։

Այլ խոսքով՝ իսլամական հանրապետությունը իսլամն արտաբերում է քաղաքական ձեւով, միջոց, որը մենք կարող ենք անվանել իսլամիստական, մենք կարող ենք իսլամիզմը սահմանել որպես դիսկուրս, որը ձգտում է վերակողմնորոշել իսլամը մուսուլմանական համայնքների հանրային տարածքում։

Ադրբեջանի համար իսլամը քաղաքական հնարավորություն չէ, այլ ընդամենը մշակութային արտեֆակտ։ Դա պարզապես գիտական վերլուծություն չէ։ Դա իրական քաղաքական հետեւանքներ ունի։

Ահա թե ինչու Ադրբեջանը կարող է հակաումմայական քաղաքականություն վարել՝ չնայած իսլամի մասին բոլոր խոսակցություններին։ Բաքուն կարող է այդպիսի քաղաքականություն վարել, որովհետեւ երկրի իշխանություններն իսլամը դիտարկում են որպես մի ինչ-որ ծիսական բան։

Մենք չենք խոսի Ղաջարների դինաստիայի եւ այն մասին, որ մինչեւ Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը Ադրբեջանի ներկայիս տարածքը մտել է կայսերական Իրանի կազմի մեջ։

Ազգայնական հռետորաբանությունը  ոչ մի իմաստ չունի՝ ելնելով իսլամական քաղաքական իքնությունից, ազգային պետության գաղափարը արեւմտյան գաղափարախոսության մասն է։ Եվ իսլամական քաղաքական մարմինը չի կարող գոյություն ունենալ ազգային պետության գաղափարի շրջանակում։

Պատմությունը, ինչպես այն միստիֆիկացնում է Ադրբեջանը, այստեղ նույնպես ակտուալ է։ Ազգայնական հռետորաբանությունը, հատկապես պանթյուրքական նարատիվն իր ծավալապաշտական նպատակներով, եւ «Մեծ Ադրբեջանի» գաղափարը ավելի քան սպառնալիք են իսլամական հանրապետության համար։

Մենք չենք անդրադառնա այն բանին, թե ինչպես է Ադրբեջանը (եւ Թուրքիան) հրահրում անջատողական շարժումներ իրանա-ադրբեջանական բնակչության շրջանում։ Մենք մտադիր ենք  ընդգծել այն փաստը, որ պանթյուրքիզմը որպես քաղաքական գաղափարախոսություն կարող է դիտարկվել որպես իսլամական քաղաքական ինքնության ձեւավորման արգելման կամ ջնջման փորձ։

Որպես էթնոազգայնական լեզու պանթյուրքիզմը ռասայական գաղափարախոսություն է, ռասայական՝ օնթոլոգիական հիերարխիայի ստեղծման իմաստով, որտեղ էթնիկ թյուրքերը գտնվում են գագաթամասում։

Այս գաղափարախոսությունն ուղղված է այնպիսի պետության կառուցմանը, որտեղ տարատեսակությունը եւ փոքրամասնությունները նետված են եզրագիծ, իսկ տարատեսակության հնարավորությունը ջախջախված է հոմոգենացնող տեսլականի ծանրության տակ։ Այս տեսլականում իսլամական պատմությունը փոխարինվում է ազգայնական պատմագրությամբ։ Իսլամական ինքնությունը կամ քաղաքական ինքնությունը, որը կառուցվել է իսլամի լեզվի շուրջ, հակասում է ազգային պետության ռեդուկցիոնիզմին։

Իսլամական հանրապետությունում ումմայական կոչը, օրինակ, դուրս է գալիս ինչպես ազգային, այնպես էլ աղանդավորական սահմաններից մուսուլմանական քաղաքական գործակալության իր ձեւակերպմամբ։ Եվ նորից՝ սա է քաղաքական իսլամի եւ Բաքվի կողմից  որպես թանգարանային մասունք հովանավորվող իսլամի տարբերությունը։

Ոչ քաղաքական իսլամն առանց խնդիրների կկանգնի սիոնիստների կողքին եւ նույնիսկ նրանց գրկաբաց կընդունի։ Ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ Ադրբեջանը  «ումմա»-ին չպատկանող շարժման մեջ դարձել է սիոնիստական բազա։ Սիոնիստների գործունեությունը քաջ հայտնի է՝ Իրանում լրտեսությունից եւ ռազմական կամ միջուկային օբյեկտների նկատմամբ անօդաչուներով թռիչքներից մինչեւ սահմանների ռեկոնֆիգուրացիայի կեղծում. այն, ինչ Իրանը համարում է «կարմիր գիծ»։ Կարող է տարօրինակ թվալ ներկայիս սահմաններն իսլամիստական, ոչ ազգայնական դիսկուրսից պաշտպանելը։

Խնդիրը իսլամական հանրապետությունն ազգային պետության տեսանկյունից դիտարկելն է։ Եկե՛ք ուշադրություն դարձնենք նրա վրա, որ իսլամական հանրապետությունն ավելի լավ է դիտարկել որպես «մուսուլմանների համար քաղաքական տուն»՝ անկախ որեւէ ազգային կամ էթնիկ պատկանելությունից։

Սահմանների ցանկացած փոփոխություն հարձակում է ումմայի ինքնության վրա։

Պանթյուրքիզմն ու սիոնիզմը միեւնույն հակաումմայական հայացքներն ունեն եւ միեւնույն հակամուսուլմանական ազդակները։ Առանց անկախ եւ ինքնիշխան պետության «մուսուլմանների համար քաղաքական տուն» գաղափարն անհնար կլինի, իսկ մուսուլմանական քաղաքական ինքնությունը կդառնա ընդամենը երազանք, այլ ոչ թե քաղաքական իրականություն։

Ինչպես վերջերս իր հոդվածում գրել է Իրանի նախկին արտգործնախարար եւ հայտնի գիտնական Ալի Աքբար Վելայաթին, անհրաժեշտ է բացառել զինված հակամարտության հավանականությունը։ Նա նշել է, որ սահմանների ցանկացած սպառնալիք «կարմիր գիծ» է, որն Իրանը չի ընդունի։ Այդ «կարմիր գիծը» ոչ միայն ազգայնական դիսկուրսի մաս է, այլեւ ումմայական ինքնության մաս, կենտրոնացած, օրինակ, «Մեծ Իրանի» գաղափարի շուրջ։ Ոչ։ Իրանի կարմիր գիծն այս դեպքում ումմայական ինքնության մասն է, որի արմատները ձգվում են մինչեւ իսլամական ավանդույթներ եւ դեպի իսլամական ապագա»։ 

Սեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ» Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. ՊուտինԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. BloombergՊեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին
Ամենադիտված