Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կտրուկ կոշտացրել է խոսույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից և Հայաստանի համար դրա արդյունքների ձախողումից հետո Ադրբեջանը երեկ լիովին տրվել է ռազմատենչ հռետորաբանությանը։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Ջեյհուն Շատլինսկին հայտարարել է, թե Հայաստանի ռևանշիստական ուժերը, Հայաստանի ռազմականացումը և իր ֆինանսական հնարավորությունները գերազանցող սպառազինության ձեռքբերումը խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ելույթ ունենալով ուժային կառույցի կազմակերպած համաժողովին ՝ Շատլինսկին պնդել է, թե Հայաստանի իշխանությունները ձգտում են հնարավոր բոլոր միջոցներով ձգել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը նաև հայտարարել է, թե Բաքուն փաստեր ունի ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներ զենքի փոխադրման, ինչպես նաև ռազմական սադրանքների համար պայմանների ստեղծման մասին։

Շատլինսկին մանրամասներ չի ներկայացրել, սակայն թեման ավելի ճոխացրել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հայտարարելով, թե Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ դրվի, Ադրբեջանը այս ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի»,- սպառնացել է Բայրամովը՝ նշելով, որ 2021 թվականին Ղարաբաղում տեղադրված ականները այնտեղ են հասցվել հենց Լաչինի միջանցքով։

«Հայաստանը խախտում է եռակողմ հայտարարության հիմնարար սկզբունքները և չի կատարում Ադրբեջանի տարածքից բոլոր հայկական զինված կազմավորումների դուրս բերման պարտավորությունը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Վստահաբար սա նշանակում է, որ Ադրբեջանն ինքն էր սադրանքի համար համապատասխան հող ստեղծում և միջազգային հանրության աչքին թոզ փչում, ռազմական նոր էսկալացիայի համար, առավել ևս, որ Հայաստանի «դաշնակիցները» ՀԱՊԿ-ում ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է գրել, թե Ադրբեջանի պնդումը, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է իրենց տարածք ցամաքային ականներ տեղափոխելու համար բացարձակ սուտ է։

Եվ ավելին, հենց ադրբեջանցիներն էլ Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել ականները, տեղափոխել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք, միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար։ Չստանալով Զանգեզուրի միջանցքը՝ Ադրբեջանն այժմ ամեն ինչ անում է, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված Լաչինի միջանցքը փակելով, Արցախի ազգաբնակչությանը հերթկան ցեղասպանության առջև կանգնեցնելու, ահաբեկելու և իրենց տարածքից դուրս մղելու համար։

Իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են նվնվալ և որևէ քայլ չեն ձեռնարկում արցախցիների անվտանգության ապահովվման ուղղությամբ։ 

Կարեն Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՏՏ մասնագետի տեղափոխում Հայաստան. Առավելություններն ու թերությունները Ռազմական լրագրող Կոց. Սերբերը, աբխազները, հայերը և ամերիկացիները կռվում են Ռուսաստանի համար Ուկրաինայում Լեհաստանի պաշտպանության նախարարը «մատնեց» ԹուրքիայինՄեծ ընկերություն. Ադրբեջանը կողմ է Պուտինի ու Լուկաշենկոյի համար Հաագայի տրիբունալի ստեղծմանըՔարոզչական միֆի վախճանը. Սյունիքում քաղցկեղածին իրավիճակը հանրապետական միջին ցուցանիշից ցածր է. Past.amԸնդդիմադիրներին զրկում են անձեռնմխելիությունից. Փաշինյանի ճղճիմ վրեժըՌուբեն Վարդանյանը բարձր վարկանիշ ունի Հայաստանում և ԱրցախումԹուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար ամեն անգամ ստորանալը չի բերելու դրա կարգավորմանըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (07 փետրվար)«Լալահառաչ» PR Չարենցի «բարձր հովանու» ներքոԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-իԵրկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷԲաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկաՍիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-իԽորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի ՀայաստանԵրկրաշարժի պատճառով դադարեցվել է Քիրքուք-Ջեյհան նավթատարի շահագործումըԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսօր 15 մարդ է տեղափոխվել Արցախից Հայաստան, 18-ը՝ Հայաստանից ԱրցախԷմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցքի անխափան գործունեությունըՄեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. Արտյուշ ԳրիգորյանԱՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելԱրագ շահույթի մոլուցքով արված շինարարությունը կարող է մեզ մոտ էլ մարդկային ողբերգության պատճառ լինել․ Ավետիք ՉալաբյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԸնդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ. Արայիկ ՀարությունյանԹուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ Է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիաՄենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը. Արցախի պետնախարարՀայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է, և այն չի կարող ազդել մեր երկրի սեյսմիկ իրավիճակի վրա. սեյսմոլոգԲերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՄաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 17։30–ի դրությամբ Այդօրինակ արտահայտությունները չեն բխում հայ ժողովրդի շահերից. Արցախի ԱԺ-ն դատապարտել է Գ. Արսենյանի վտանգավոր վարքագիծըԳյումրու 20-ամյա բնակիչը դիտավորությամբ, շարունակաբար, առանց թույլտվության մուտք է գործել տարբեր անձանց «adjarabet.am»-հաշիվներ և դրանցից կատարել խոշոր չափերի հափշտակություն. ՔԿ Մեկ շաբաթում պարեկները Երեւանում հայտնաբերել են առանց վարորդական վկայականի 284 աձ, իսկ 6 մարզերում՝ 312 անձ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Թուրքիայում 2-րդ երկրաշարժից հետո ցնցումները զգացվել են Բաթումիում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բարբեքյուի սարք Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրքիային և Սիրիային Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան Մենք պատրաստ ենք փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա. Ուկրաինայի ԱԳ նախարար Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 փետրվար) Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ Տեղեկատվական շտաբ ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է օգնությունը Թուրքիայի համար. Ստոլտենբերգ Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան «Հակամարտությունը ինքնահոսի վրա. Իրանն ու Ադրբեջանը հայտնվել են պատերազմի շեմին» Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը Թուրքիան վերջին օրերին լրջորեն ավելացրել է ճնշումը Հայաստանի վրա Սիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել Արցախի ճանապարհը բացելու հարցի շուրջ Վրաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, եթե վերսկսի թռիչքները Ռուսաստանի հետ Ժամը 9։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ամենադիտված