ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ի կողմից ստացած նվաստացումները շարունակվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ-ի կողմից ստացած նվաստացումները շարունակվում են։

Հիշեցնենք՝ Հայաստանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթի տակ՝ դժգոհելով, որ իր առաջարկները այդ կազմակերպությունը չի ընդունել։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնեղ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում այդ մասին առանձին հայտարարություն է արել, նշել, թե փաստաթղթերն ուղարկել են վերամշակման։

Իհարկե, հասկանալի է, որ որևէ լրամշակում կամ որևէ փոփոխություն ՀԱՊԿ-ի քաղաքականության մեջ չի իրականացվել, ընդհակառակը, փորձել են այդ կերպ պարզապես փրկել Նիկոլ Փաշինյանի դեմքը։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ դմիտրի Պեսկովի արտահայտությունը լիովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին մեկ այլ կոնտեստում արած «նստեք տեղներդ» արտահայտության հետ։

Պեսկովը հայտարարել է, թե Հայաստանն իհարկե, կմնա ՀԱՊԿ –ում, չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ որ համաձայնեցված էր։

Ավելին , ըստ Պեսկովի ՝ Հայաստանը դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից, որ նրա իրավունքն է։ Սակայն ՀԱՊԿ-ն շարունակում է մնալ պահանջված։ ՀԱՊԿ գագաթնաժողովում շոշափվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատի թեման։ «Ռուսաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում և կշարունակի օգնել երկու երկրներին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, ոչ ոք չի փորձում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի ստորագրումը թվագրել ժամկետով, գլխավորն այն է, որ ստորագրվի։ Ըստ էության, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ու խոսնակը մեկ անգամ ևս Հայաստանի գործող իշխանություններին ցույց է տալիս իրենց տեղը ՝ հասկացնելով, որ որքան էլ ՀԱՊԿ-ն մտադիր չէ կատարել իր պայմանագրային պարտավորությունները, Հայաստանի իշխանությունները շատ ավելի լավ կլինի որ կտրեն իրենց ձայնը և սթրվեն իրենց տեղում։

Եվ որքան էլ Հայաստանի արևմտամետ սեգմենտը փորձի Փաշինյանին հասկացնել ՀԱՊԿ-ն լքելու անհրաժեշտության մեջ, ըստ էության Նիկոլ Փաշինյանը նման բան անելու ոչ հնարավորություն ունի, ոչ էլ համապատասխան դուխ։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular